ԱԺ նախկին նախագահ, մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն այսօր երեկոյան կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Քիչ առաջ այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը, որը պատրաստվում էր ներկայանալ ՀՔԾ։ Նա օրվա ընթացքում եւս այցելել էր ՀՔԾ։
-Պարոն Բաբլոյան, ասացիք, որ ՀՔԾ եք գնում, տեղյա՞կ եք, ինչու են Ձեզ հրավիրել։
-Հավանական է, որ որոշել են նորից գործը ուղարկել դատախազություն, որ հետո ուղարկեն դատարան։ Փաստաբանին են ասել, ես, քանի որ շատ զբաղված եմ, մանրամասներին չեմ ծանոթացել։
-Իսկ օրվա ընթացքում ՀՔԾ այցելության պատճառը ո՞րն էր։
-Իմ այցելությունը կապված էր նրա հետ, որ մարտ ամսին ես պետք է մեկնեմ Շվեյցարիա, բայց, քանի որ ենթադրեցի, որ գործը պետք է ուղարկեն դատարան, արդեն հավանաբար ՀՔԾ-ն չպետք է թույլատրի, որ ես գնամ, այլ հետագայում դատարանը պետք է թույլատրի։ Բայց, ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ գործը գնա դատարան։ Նախ եւ առաջ, ես պահանջելու եմ, որ ամբողջ դատական պրոցեսը ընթանա հրապարակային։ Գործը երկու մասից է բաղկացած, մի մասը կապում են ժամկետների հետ եւ ես կարող եմ ասել, որ ժամկետների հետ կապված այստեղ էլ երկու մաս կա, որովհետեւ անկախ նրանից, թե փաստաթուղթը երբ է եղել՝ մարտի 2-ին, թե 5-ին, ապա դրա շուրջ լարումը ոչինչ չի փոխում, որովհետեւ հիմքում իրավական առումով հիմնական ամսաթվերը մարտի 5-ը եւ մարտի 12-ն են։ Այսինքն, եթե ամսի 5-ին էլ լիներ առաջին հայտարարությունը, օրենքը ասում է, որ դրանից հետո 7–օր է պահանջվում։ Երկրորդ հայտարարությունն արվել է ամսի 12-ին։ Երկրորդ մասը, որը վերաբերվում է ԱԺ հին կամ նոր կանոնակարգին, այստեղ եւս որեւէ մեկը չի կարող ասել, թե Արա Բաբլոյանը ասել է՝ նոր կանոնակարգով արեք կամ հնով։ Ցուցմունքների մեջ ԱԺ աշխատակազմի կողմից հստակ նշված է, որ մենք ստուգել ենք եւ իրականում պետք է նորով լինի, այսինքն, այնպես չէ, որ Արա Բաբլոյանն է որոշել։ ԱԺ նախագահն ապահովում է ԱԺ-ի բնականոն աշխատանքը, որը երկու հատված ունի՝ աշխատակազմի բնականոն աշխատանքը եւ պատգամավորների բնականոն աշխատանքը։ Եթե մեղադրում ենք, որ ճիշտ չի եղել, նշանակում է՝ առնվազն պետք է մեղադրել երկու խոշոր վարչության՝ քարտուղարությանը եւ իրավաբանական վարչությանը եւ դրան գումարենք բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն բարձրաձայնել այդ ժամանակ, թե ինչու չի հնով՝ անկախ նրանից, կո՞ղմ , թե՞ դեմ են քվեարկել, միեւնույնն է, նրանք մասնակցել են այդ քվեարկությանը։ Փաստորեն, ստացվում է, որ բոլորն էլ հավասարաչափ պատասխանատու են, որքան պատասխանատու է Արա Բաբլոյանը։ Ոչ ամսաթվի, ոչ կանոնակարգի վերաբերյալ, չկա մեկը, որ ասի՝ Արա Բաբլոյանն է ասել՝ այսպես արեք։ Դրա համար ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է Արա Բաբլոյանի մեղքը, որ եղել է ԱԺ նախագա՞հ, որ հանդուրժողականությո՞ւն է մտցրել ԱԺ նիստերին, որ ժողովրդավարությո՞ւն է մտցրել։
-Պարոն Բաբլոյան, Ձեզ հետ կապված քրեական գործում այս տեղաշարժը ու փաստը, որ ՀՔԾ եք հրավիրվել, պայմանավորո՞ւմ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահի շուրջ արած վերջին հայտարարությունների ու գրառումների հետ
-Ոչ թե ես եմ պայմանավորում, այլ ուղղակի կապված է, եթե դրա վերաբերյալ երկրորդ գործը լիներ, կարող է կասկածեի, բայց ընդամենը մեկ գործ է, որտեղ մեղադրում են Արա Բաբլոյանին։ Հանրայինով բացահայտ հաղորդեցին եւ վարչապետն էլ ամբողջ երկրով մեկ հայտարարեց, որ հանցագործություն են արել, այն դեպքում, որ դատ էլ չի եղել, չի որոշվել՝ ճիշտ է եղել, սխալ է եղել։ Եթե մենք ժողովրդավարությունն այսպես պետք է առաջ տանենք ,ինձ համար զարմանալի է։
Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։
2019թ դեկտեմբերի 24-ին դատախազությունը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով որոշում էր կայացրել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու մասին։
Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսում, ըստ էության, խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարել էր, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով եւ որ ՍԴ նախագահի պաշտոնն «օկուպացվել է» ։
Արա Բաբլոյանը այսօր երեկոյան ՀՔԾ է հրավիրվել