Քաղաքական

31.01.2020 19:21

Փետրվարի 6-ին արտահերթ նիստ գումարելու մասին Արարատ Միրզոյանի որոշումն անվավեր է ճանաչվել

Փետրվարի 6-ին արտահերթ նիստ գումարելու մասին Արարատ Միրզոյանի որոշումն անվավեր է ճանաչվել

Ազգային ժողովի նախագահի Արարատ Միրզոյանի որոշմամբ իր՝ 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-16-Լ որոշումը ճանաչվել է անվավեր։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

««Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-16-Լ որոշումը ճանաչել անվավեր:

2. Առաջարկել 2020 թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացրած Ազգային ժողովի պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ գրությունը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի եւ 7-րդ մասի 2-րդ կետի պահանջներին»,-նշված է ԱԺ նախագահի՝ հունվարի 31-ին ստորագրած որոշման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։