Կարծիք

31.01.2020 19:16


Եվրոպամետ զանգվածին. դուք նրանցից եք, ովքեր հայ ազգին տանում եք թուրքացման

Եվրոպամետ զանգվածին. դուք նրանցից եք, ովքեր հայ ազգին տանում եք թուրքացման

Եվրոպամետ զանգվածին.

Դուք նրանցից եք, ովքեր հայ ազգին տանում եք թուրքացման: Ձեր նմանների համար մահմեդական Թուրքիան, որը իրագործեց ցեղասպանություն, ավելի նախընտրելի է, քան քրիստոնյա Ռուսաստանը:

Առաջ անցնելով ասեմ, որ Դուք այդպես էլ հրաժեշտ կտաք աշխարհին ու կյանքին, բայց Հայաստանը Թուրքիայի բարեկամ կամ ռազմավարական ընկեր երբեք չէք տեսնի: Ընդհակառակը, Դուք դեռ կհասցնեք տեսնել Հայաստանին ու Ռուսաստանին էլ ավելի ջերմ ու կառուցողական իրավիճակում:

Իսկ ինչ մնում է Ձեր Եվրոպական գաղափարին, որ այս պահին Հայաստանի գլխին թուրքական սպառնալիք չկա, ապա չարաչար սխալվում էք՝ Հայաստանը պատերազմական վիճակում է Ադրբեջանի հետ, հետևաբար և՝ Թուրքիայի հետ: Իսկ վտանգ չկա այն պատճառով, որ թուրքերը շան նման վախենում են ռուսական 102-րդ ռազմական բազայի ներկայությունից: Դարձի եկեք, քանի շատ ուշ չէ...

Հ.Գ. Ցեղակրոնի համար ռուս մեծ ժողովուրդը հայության միակ բնական դաշնակիցն է: Գարեգին ՆԺԴԵՀ

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը