Քաղաքական

31.01.2020 16:26


ՀՔԾ-ն մերժել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Հաջորդը քեզ են խփելու» գրառում կատարած ոստիկանի գրառման մեջ հանցակազմ չի եղել:

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից. «Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ «Հաջորդը քեզ են խփելու» գրառում կատարած ոստիկանի գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Ոստիկանության սերժանտը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Այս խորագրի վերջին նյութերը