Կարծիք

31.01.2020 20:14


Կասկածյալներին մտցրեք ոստիկանություն ու միանգամից տեղում արագ դատեք ու հայդե՝ բանտ

Կասկածյալներին մտցրեք ոստիկանություն ու միանգամից տեղում արագ դատեք ու հայդե՝ բանտ

Անմակարդակ, միամիտ, մոլորյալ, կռապաշտ, անհատապաշտ, մարմնամասերի սիրահար որոշակի հատվածի՝ այսինքն ձեր ասած հանրության համար աննախադեպ, ռացիոնալ, յուրահատուկ որոշում կայացրեք և յուրաքանչյուր ոստիկանության բաժնին կից փոքրիկ, մինի բանտեր բացեք: Կասկածյալներին մտցրեք ոստիկանություն ու միանգամից տեղում արագ դատեք ու հայդե՝ բանտ...

Բա չէ, զահլա ունե՞ք... Դեմոկրատիա, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, դրանք բոլորը կեղծ կատեգորիա են, անցած էտապ, նախկիններին ներկայացվող պահանջ... Ներկա իշխանությունները դրա ոչ հավեսն ունեն, ոչ էլ զահլեն, հատկապես, որ այլևս սորոսական կեղծ բարեպաշտները, բուտաֆորիա իրավապաշտպաններն այլևս առաջվա նման հետույքները չեն ճղի...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը