Քաղաքական

31.01.2020 15:45

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը Արմեն Դանիելյանի փոխարեն այլ դատավո՞ր է կայացրել. Փաստաբանի անակնկալ բացահայտումը` դատարանում (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը Արմեն Դանիելյանի փոխարեն այլ դատավո՞ր է կայացրել. Փաստաբանի անակնկալ բացահայտումը` դատարանում (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր հայտարարել են Քոչարյանին կալանավորելու գործով կատարված ենթադրյալ կեղծիքի մասին: Մասնավորապես` Հ.Խոդոյանը նշել է, որ կասկածներ ունեն, որ Ռ. Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կայացնելիս վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցել է այլ դատավորի հետ, կամ ընդհանրապես այլ դատավոր է այն հեղինակել: Ընդ որում հնչեց նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի անունը:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այս մասին փաստաբանը հայտարարել է վերաքննիչ դատարանում` «Մարտի 1»-ի գործով նյութերը Քոչարյանի փաստաբաններին տրամադրելու գործով դատական նիստում, որը կրկին քննվում է դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:

Փաստաբանները ներկայումս ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։