Կարծիք

31.01.2020 14:42


Մի հիվանդության պատմություն

Մի հիվանդության պատմություն

-Կամ ե՛ս կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։
-Կամ Ազգային ժողովն ի՛մը կլինի, կա՛մ Հայաստանն Ազգային ժողով չի ունենա. «ժողովրդիս» քսի կտամ, կդարձնեմ պաշարված ամրոց, չեմ թողնի աշխատել։
-Կա՛մ դատական համակարգն իմ գրպանում կլինի, Ռոբերտ Քոչարյանը` բանտում, կա՛մ Հայաստանը դատական համակարգ չի ունենա. կարգելափակեմ բոլոր դատարանների դռներն ու պատուհանները, այնպես որ օձն իր պորտով, հավքն իր թևով չկարողանա մտնել։
-Կա՛մ ես բուդկի պես կսեփականաշնորհեմ Սահմանադրական դատարանը, կա՛մ Հայաստանը Սահմանադրական դատարան չի ունենա, և վե՛րջ։

Հարց է առաջանում`ի՞նչ անել, եթե պացիենտը չի հասկանում, որ հոգեբույժի կարիք ունի, կողքին չկա սրտացավ մեկը, որ մտահոգվի նրա հոգեկան առողջությամբ, «ժողովրդի ընտրյալներն» էլ պատրաստվում են անվավեր ճանաչել «հարկադիր բուժման» ինստիտուտը. «Եթե մարդ ագրեսիվ ա, իրան և շրջապատին վնաս ա հասցնում, էդ տրամաբանությամբ ի՞նչ պետք ա արվի, եթե էդ կարգավորումից հրաժարվում ա։ Եթե ենթադրաբար անմեղսունակ ա, էդ կարգավորումը չկա, պետք ա իրան թողնենք ազատության մեջ, ասենք` ում ինչքան կարում ես վնասի՞»։

Հուսամ, ժողովուրդը կգտնի վարչահրամայապետ Փաշինյանին տանջող այս հարցի պատասխանն`ավելի վաղ, քան նա կհասցնի վերջնականապես ավերել ու հողին հավասարեցնել ի հեճուկս բազում փորձությունների 30 տարի ստոիկաբար գոյատևող մեր պետականությունը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը