Լրահոս

31.01.2020 14:20


Շիրակի մարզում BMW X5-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կա 3 վիրավոր

Շիրակի մարզում BMW X5-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կա 3 վիրավոր

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայի անվահեծաններից երկուսը կոտրվել են, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից երկուսին հայտնաբերել են դրսում, իսկ մեկին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանությունը։

Հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժին հայտնել են, որ վիրավորներից երկուսը ծանր կայուն են, մեկն էլ՝ ծայրահեղ ծանր։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը