Սահմանդրական դատարանի դատավորներին ճնշելու, կաշառելու, ՍԴ նախագահին ու նրա ընտանիքի անդամներին հալածելու, նրան հետևելու, անձնական ուղևորությունների մեջ քիթը խոթելու, գրպանը նոտարական գրասենյակ գցելու պատմությունը փորձություն էր հայ «առաջադեմ» դիրքավորվող մտավորականության ու ակտիվիստների համար, ովքեր տարիներ քննադատում էին հայ հասարակությունը՝ թե նահապետական է՝ պատրիարխալ, հասարակական կազմակերպություններ էին բացում, դրամաշնորհներ ստանում, գրասենյակներ վարձում, որ իբր պայքարեն պատրիարխալիզիմի դեմ՝ այն հասարակական կարգերի, որը ոչ թե իրավունքի, հավասարության վրա է հիմնված, այլ հեղինակության ու նրա կամքի, որտեղ որոշումները ոչ թե կոլեգիալ, ժողովրդավարական ճանապարհով են ընդունվում, այլ հեղինակության քմահաճույքներով, որտեղ իշխանությունը ոչ թե տարանջատված է միմյանց վերահսկող հաստատությունների, այլ մի անձի, մի պատրիարխի իշխանություն է։
Այս 9 ամիսների ընթացքում աչքի առաջ է, թե ինչպես էին այդ մտավորականներն ու ակտիվիստները պատրիարխալից պատրիարխալ դարձել, վերածվել «պատրիարխի»՝ վարչապետի կամքի կամակտարարների ու նրա հետ քանդում են իրավական պետության հիմքերը, իշխանության տարանջատման սկզբունքը գործադիր իշխանության կամայականությունները զսպող հաստատությունը՝ դատական համակարգը.
Վարչապետը որոշում է հեռացնել ՍԴ նախագահին, երգչախումբը ձայնակցում է հետևից՝ ՍԴ նախագահը պիտի հեռանա, պլան գցեք ջեբը հանեք, ԱԱԾ, ՀՔԾ գո՞րծ են սարքում ՍԴ նախագահի ընտնիքի գլխին, երգչախումբը կրկներգում է հերյուրանքներ նրա ունեցվածքի վերաբերյալ։
Նրանցից շատերը պատգամավոր են դարձել, բայց թե ինչո՞ւ, եթե սեփական կարծիք, ձայն չունեն, որ պետք է պատրիարխը կարգադրի, իրենք քվեարկեն, պատրիարխը խոսի, իրենք ձայնակցեն։
Այո՛, ոչ միայն պատրիարխալից էլ պատրիարխալ են, այլև քրեական ենթամշակույթից էլ էն կողմ ենթամշակույթ են։ Քրեական ենթամշակույթում գոնե սխոդկա կա, կոլեգիալ մարմին, որ քվեարկությամբ որոշումներ է ընդունում, իսկ հայկական այս «առաջադեմներ»-ի ենթամշակույթը, պարզվեց, չի ճանաչում կոլեգիալությունը, կախված է առաջնորդի մատի շարժումից, ինչ ասի, կանեն, կաշառե՞լ դատավորներին, խնդրեմ, կողմ կքվեարկեն, վարչապետը հերյուրանք թափեց, թե Թովմասյանը իր ծառայություններն է մատուցել, մի օր էլ չսպասեցին ինչ-որ պարզաբանումներ լսելու համար, նետվեցին արձագանքելու «Սահմանդրական դատարանը «ծառայությունների մատուցման բյուրո» դարձրած անձը», շեֆը ասաց, թե իբր նա քծնե՞լ է, խոռը հետևից ձայնակցեց «Վարչապետի զարմանքն ու զզվանքը քծնանքի մշակույթի» նկատմամբ։
Ժամանակին մի աղջիկ Ստեփանակերտում պրոբլեմ էր ունեցել ոստիկանների հետ, ակտիվիստները նետվում էին Արցախի ներկայացուցչության դեմ ցույց անելու։ Ի՞նչ էր եղել, ոչ ոք չէր տեսել, չորս պատի մեջ էր եղել, բայց վստահում էին աղջկա խոսքերին, որ ոստիկանը իր հետ բիրտ է վարվել։ Գուցե ճիշտ էր ասում։ Բայց այժմ ամբողջ աշխարհի աչքի առաջ, հրապարակայնորեն «ասֆալտին կփռեմ» վարչապետի խոսքերին ի կատար, ոստիկանները ասֆալտին են փռում գործիչների միայն նրա համար, որ քննադատել են վարչապետին, իսկ այն նույն ակտիվիստները կա՛մ ձայն չեն հանում կա՛մ ողջունում են։ Ուրեմն, այն ժամանակ, նրանք ոստիկանության բիրտության դե՞մ էին, թե՞ Ստեփանակերտի։
Փորձությունը բացահայտեց, որ հայ «առաջադիմականներն» ու ակտիվիստները կայուն հայացքներ ու գաղափարներ չունեին, և նրանք գիտակցված, թե անգիտակից՝ ծառայել են քաղաքական ինչ-որ շահերի։
Հայ «առաջադիմականներ»-ի փորձությունը

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից