Քաղաքական

31.01.2020 12:27


ԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՔԿ-ում հարցաքննվել է

ԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՔԿ-ում հարցաքննվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ՔԿ-ում հարցաքննվել է: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Վանեցյանը հարցաքննվել է երկու գործով՝ գաղտնալսումների և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով»,-ասաց նա՝ նշելով, թե երկու գործով էլ Վանեցյանն ունեցել է վկայի կարգավիճակ:

Նշենք, որ գաղտնալսման գործով Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքերի առթիվ 2018 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61209718 քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Հիշյալ քրեական գործով քննության առարկա է դարձել 2018 թ. դեկտեմբերի 5-ին համացանցում տեղադրված ՀՀ վարչապետի, ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու հանգամանքները:

Այս խորագրի վերջին նյութերը