Պարտավոր ենք գտնել հակաթույնը․ տրագիկոմեդիայից մնացել է միայն տրագեդիան
Երբ մեկ տարի ութ ամիս առաջ նիկոլականությունը մերժեց նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին, մարդիկ մտածում էին, որ արժանի են, որ այո, պետք էր մերժել, քանի որ մի շարք օբյեկտիվ, իրական եւ նաեւ որոշ սուբյեկտիվ ընկալումներ ունեին իշխանության մասին։ Մի մասը կոնկրետ պատճառներով էր դժգոհ, մի մասին զզվացրել էին որոշ մանր եւ միջին, երբեմն նաեւ՝ խոշոր չինովնիկներ, օլիգարխներ, մեկ այլ մաս մտածում էր, որ եթե իշխանափոխություն լինի եւ իշխանության գան նոր ուժեր, նոր մարդիկ, իրենց կյանքը կփոխվի դեպի լավը։ Ազնիվ եւ արդարացի մղումներով մարդկանց ես հասկանում եմ։ Բայց այն ժամանակ քչերն էին հասկանում, որ այս համատարած ատելության մթնոլորտի գեներացիան իր հիմնական էլեմենտներով սարքովի եւ ներարկված թույն էր, որը տարիների մեջ կաթիլ-կաթիլ ներարկվում էր մեր հասարակությանը, մանավանդ, կար պարարտ հող, միշտ չէ, որ գոհ էին իշխանությունից։ Դրանով լրջորեն զբաղվում էին ներսի որոշ նախկին աբիժնիկներ, դրսի լուրջ հիմնադրամներ եւ նաեւ իշխանության մեջ որոշ դավաճաններ եւ «վերբյովկա» եղածներ։ Այս ամենը շատ սահուն ու նպատակային բերվեց եւ հասցվեց «մերժումի»։ Այո, այն ժամանակ քչերն էին սա հասկանում, իսկ հասկացողներին եւ ահազանգողներին հարձակումների էին ենթարկում մեկ կենտոնից հրահանգավորված։ Հայհոյանքի, ատելության, թույնի չափաբաժինն այնքան առատ էր եւ անպատիժ, որ մեր երկիրն ամբողջությամբ թաթախվեց դրա մեջ։
Այսօր բոլորս ենք այդ թույնի մեջ։ Այսպես ապրելն այլեւս անտանելի է, մենք պարտավոր ենք գտնել հակաթույնը։ Պարտավոր ենք մերժել այդ թույնը, քանզի երկիրը դատարկվում է եւ դա մեր երկիրն է, ոչ թե ինչ-որ հիմնադրամի։ Մարդիկ, առաջին հերթին պարզ մարդիկ, որ գնացել էին հրապարակ եւ մերժել, այսօր հենց նրանք են հեռանում մեր երկրից, նրանք իրենց խաբված են զգում եւ արդարացիորեն։ Մարդիկ հեռանում են նույն այն երկրից, որտեղ այլեւս չկա նախկին իշխանությունը, կա «հպարտների» եւ «կախարդական փայտիկի» իշխանությունը։ Այո, մարդիկ արտագաղթում են։ Նայեք Լոս գնացող երգիչ-երգչուհի, դերասան-դերասանուհիներին, որոնք ճանապարհ փակող էին դարձել այն չարաբաստիկ օրերին, նայեք պարզ մարդկանց, նայեք ՌԴ գնացողների գազելների քարավանները, նայեք, թե ինչպես է երկիրը դատարկվում։ Նայեք, հուսամ, կհասկանաք, որ այն, ինչի մեջ ենք հիմա բոլորս միասին, բոլոր հայաստանաբնակներս, հենց այն փոսն է, որից կա՛մ դուրս են գալիս իմաստնացած, կա՛մ մնում են հավետ։ Պարտավոր ենք հասկանալ վերջապես, որ բոլորս խաբված ենք։ Խաբված են ե՛ւ Նիկոլին հավատացողները, ե՛ւ չհավատացողները, խաբված են ազնիվ մղումներով հրապարակ գնացածները եւ չարաբաստիկ ծրագրի մաս կազմածները։ Բոլորս հայտնվել ենք շատ հիմար վիճակում, որից ելքեր փնտրում են խելոքները, ուժեղներն ու համարձակները, իսկ թույլերը հեռանում են։ Հեռանում են ճիշտ այնպես, ինչպես հեռացան 90-ականներին, երբ երկիրը պատերազմի մեջ էր, երբ ընթանում էր վայրի սեփականաշնորհումը, երբ մի ամբողջ կայացած հանրապետություն քանդուքարափ արեցին, երբ երկրաշարժը ավիրեց մեր տները եւ հոգիները, երբ, Թումանյանի ասածի պես՝ «Մեր հին օրենքից զրկվել ենք, ընկել, նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել»։
Սա Հայաստանի հայաթափման երկրորդ փուլն է մեր անկախության 30 տարիների մեջ։ Շա՞տ չէ, ցեղասպանությունից փրկված, ցեղասպանվելով չմեռած մի ժողովրդի համար։ Բայց սա կհասկանա նա, ով ուղեղ ունի, իսկ այն մարդիկ, որ դեռ հիմարացված են, կշարունակեն նիկոլապաշտությունը։ Բարեբախտաբար, նրանք այլեւս գործոն չեն, նրանք են այսօր մերժվածները իրենց Նիկոլի հետ։ Եվ այս ամբողջ տարգիկոմեդիայից մնացել է միայն տրագեդիան, կոմեդիա այլեւս չկա, քանի որ ոչ միայն Հայաստանում եւ Սփյուռքում, այլեւս ամբողջ աշխարհում, միջազգային բոլոր կառույցներում, ՀՀ-ում տեղակայված դեսպանատներում, բոլորի համար պարզ է, թե ինչ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում։ Մեր երկրին արդեն սկսել են անլուրջ վերաբերվել։
Բայց մենք մի՞թե սա պիտի հանդուրժենք։ Երբեք, երբեք եւ երբեք։
Պետք է ի վերջո, հասկանալի դառնա, որ մեկ տարի ութ ամիս առաջ Նիկոլը եւ իր ավազակախումբը մերժեցին ոչ թե նախկին իշխանությանը, մերժեցին ոչ թե ՀՀԿ-ին եւ Սերժին, այլ մերժեցին ՀՀ-ում զարգացող եւ ամրացող պետականությունը, մերժեցին հայի՝ պետություն ունենալու իրավունքը։ Այո, այսպես է, եւ այսօր մերժումների ցանկը կետ առ կետ բոլորիդ աչքի առաջ շարունակում են իրականացնել, ամեն ինչ դարձնելով ոչինչ, ու երբ կավարտվի ամբողջ ծրագիրը, հայդե՝ Կանադա կամ մի այլ երկիր։ Հերի՞ք չէ, այսքան պարզ ու միամիտ մնաք, հայեր։
Ո՞վ է լինելու ավերածության պատասխանատուն։
Պարզ հայացքով նայեք, այսօր մերժում են Սահմանադրությունը, մերժում են պետական բոլոր կայացած օղակները, մերժում են Երեւանի ավագանին, մերժում են օրինաստեղծ աշխատանքը՝ բոլոր օրենքները ձեւախեղելով, դարձնելով իրենց ծրագին համահունչ, վտանգավոր մեր երկրի համար։ Մերժում են եկեղեցին, մերժում են արցախյան հաղթանակը, մերժում են Արցախի անկախ կարգավիճակ ունենալու իրավունքը, մերժում են ԱԱԾ-ն, մերժում են ոստիկանությունը, մերժում են ծննդատները, մերժում են անասնապահությամբ զբաղվելու մարդկանց իրավունքը, մերժում են ընտանիքը, մերժում են այլակարծությունը, մերժում են ազատ խոսքի իրավունքը, մերժում են ԶԼՄ-ների գործունեությունը։ Բոլորին եւ ամեն ինչ մեր երկրում, բոլոր կայացած կառույցները եւ աշխատող օղակները փորձում են դարձնել առ ոչինչ։ Մերժում են դատական համակարգը, մերժում են ուղեղ ունելու եւ մտածելու իրավունքը, մերժելով Հրայր Թովմասյանին՝ մերժում են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, մերժում են գրագետ, հայեցի խոսքը, մերժում են տրամաբանությունը/նայեք ՔՊ-ականների աբսուրդ ելույթները, հայտարարությունները, ցինիզմը, լկտիությունը, սեփական ընկերներին անգամ մերժում են, այո՛, սրանք մարդ չեն։
Այս մերժումների ցանկը կարող ենք շարունակել, բայց խնայեմ, քանզի դուք դա շատ լավ տեսնում եւ արդեն հասկանում եք։ Տեսնում եք առավոտից-իրիկուն, տեսնում եք Նիկոլի լայվերով, կառավարության նիստերի հիպեր-ախմախությամբ, տեսնում ենք ոստիկանության անհամաչափ գործողություններով, տեսնում ենք ԱԺ դահլիճը քուչի բազար դարձրածներով, տեսնում ենք առողջապահության համակարգի անառողջ վիճակով․․․ Խնայեմ եւ չշարունակեմ։
Եզրակացությունը աներկբա է՝ մեկ տարի ութ ամիս առաջ Նիկոլը եւ նրա ավազակախումբը ոտքի ելավ մերժելու հային՝ Հայաստան, ՀՀ քաղաքացուն՝ պետականություն եւ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու իրավունքը։ Հասել ենք մի կետի, որի առջեւ կանգնած յուրաքանչյուրս մեզ պիտի հարց տանք՝ արդյոք պե՞տք է դեռ հանդուրժենք այս վիճակը, դարձյա՞լ պիտի դառնանք մատաղացու գառ եւ թույլ տանք, որ մեզ գլխատեն, դարձյա՞լ պիտի համբերենք, մինչեւ ո՞ր կետը պիտի համբերենք՝ մինչեւ այն պահը, որ վերջինը մեզնից կքաշի ռուբիլնիկը եւ կհեռանա՞․․․
Լրջանալու պահը հենց հիմա է, հետո չասեք ՝ բա «ավերակածս ինչպես թագավորեմ»․․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից