Լրահոս

31.01.2020 11:05


Հայաստանում նոր կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան, և հայտնի չէ, թե երբ կլինեն. «Ժողովուրդ»

Հայաստանում նոր կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան, և հայտնի չէ, թե երբ կլինեն. «Ժողովուրդ»

«Թեև Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են զգուշանալ չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում: Քաղաքացիների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց Երևանում գործող մի քանի չինական ռեստորաններում: Թեև աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ որևէ խնդիր չկա, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ հիմնականում ռեստորանները դատարկ էին:

ՀՀ քաղաքացիների մյուս անհանգստությունը կապված է չինական տեխնիկայի հետ: Զրուցեցինք «ՎԻ ԷԼ ՎԻ» ցանցի ներկայացուցչի հետ, ով ասաց, որ սառնարանի հետ չի կարող վարակը ներթափանցել: Նույնպիսի վստահությամբ պատասխանեցին նաև փոխադրող «Գլոբբինգ» ընկերությունից:

Հայաստանցիների գերակշիռ մասը ծանրոցներ ստանում է Չինաստանից «Գլոբբինգ»-ի միջոցով: Բայց այս իրավիճակում մտահոգիչ է մեկ այլ իրողություն: Հայաստանում նոր կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան: Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարողանա ախտորոշել՝ նա կորոնավիրուսով վարակված է, թե ոչ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը