Կարծիք

31.01.2020 11:00


Այսօր արդեն որպես վկա հրավիրվել եմ ՀՔԾ

Այսօր արդեն որպես վկա հրավիրվել եմ ՀՔԾ

Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում: Վկայի կարգավիճակը պարտավորեցնում է մասնակցել հարցաքննությանը, ուստի ինչպես և խոստացել էի նման պարագայում ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին: Հարցաքննությունից հետո պատրաստվում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր մանրամասներ հաղորդել հարցաքննությունից և ընհանրապես քրեական գործից և իրավապահների մոտիվացիայից: Հետևաբար ԶԼՄ-ներին ժամը 15:00-ին հրավիրում եմ ՀՔԾ-ի մոտ, հարցաքննությունը վստահաբար երկար չի տևելու:

Մինչ այդ, այսօր ժամը 13:00-ին պլանավորում եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալ նաև այս քրեական գործի որոշ մանրամասների:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը