Քաղաքական

31.01.2020 10:24

Վերևից իջեցված անտրամա­բանական հրահանգներից իրավապահ համակարգում սկսել են նեղվել, բայց ստիպված են իրենց «խաչն» անտրտունջ տանել․ «Իրատես»

Վերևից իջեցված անտրամա­բանական հրահանգներից իրավապահ համակարգում սկսել են նեղվել, բայց ստիպված են իրենց «խաչն» անտրտունջ տանել․ «Իրատես»

«Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշ­տոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խո­սում են նաև համակարգում: Այդ մարդն անգամ զինված մարդու հետ գնաց բանակցեց. սեփական մեքենայով տա­րավ բաժին, բանակի օրով անգամ աշխատեց ու բերման ենթարկեց վարչապետին կծու, թթու խոսք ասողներին: Հի­մա այս բոլորը հո անպատասխան չե՞ն մնալու: Սակայն եթե նրա համար այդ ամենը պաշտոն ստանալու «գինն» է. շարքային ոստիկաններին այս վիճակը վաղուց տհաճ է ու անընդունելի:

Մեր տեղեկություններով՝ վերևից իջեցված անտրամա­բանական հրահանգներից իրավապահ համակարգում շատերն են սկսել նեղվել, սակայն ինչպես բոլոր իշխանու­թյունների ժամանակ, այսօր էլ ստիպված են սեփական «խաչը» անտրտունջ տանել: Բայց դրան զուգահեռ նրանք նաև հասկանում են, որ հանրության աչքում ոստիկանա­կան համակարգը կամաց-կամաց փորձում են արժեզրկել: Այս օրերին համակարգում շատերն են նկատում, որ անհե­թեթ հրահանգների պատճառով նրանց գործողությունները ոչ միայն իրավական նորմերի մեջ չեն տեղավորվում, այլև շատ հաճախ զավեշտալի են: Բայց այս ամենից զատ ոս­տիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում:

Մեր աղ­բյուրի պնդմամբ, համակարգում կանխատեսում են, որ ընդ­դիմադիրների ակտիվ գործողություններին զուգընթաց հնարավոր է Նիկոլ Փաշինյանն այնպիսի հրահանգներ տա, որ սևազգեստներին ու սատանաներին բռնելու հրահանգն ընդամենը «ծաղիկ» կթվա: Իրավապահները դժվարանում են անգամ կանխատեսել, թե վաղը ինչ հրահանգ կարող է «վերևից» իջնել, երբ այլախոհները սկսեն քաղաքական ակտիվ պայքարը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։