ԱԳՆ հայտարարությունը տագնապի տեղիք է տալիս․ «Հրապարակ»
«Երկօրյա քննարկումներից հետո երեկ Ժնևում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Անջեյ Կասպրշիկը։
Պոստ ֆակտում մի հայտարարություն տարածվեց, որի տողատակերում և ձևակերպումների նրբերանգներում երեկ հայ և ադրբեջանական հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։
Ընդ որում, ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը որոշակիորեն տարբերվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարբերակից, որտեղ հղում կար Հելսինկյան եզափակիչ ակտի դրույթներին և սկզբունքներին։
Իսկ մեր ԱԳՆ-ն նշեց, որ «նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը», ինչը տագնապի տեղիք տվեց»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: