Քաղաքական

31.01.2020 10:11

Ինչու էր աշխատանքից ազատվել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը․ «Հրապարակ»

Ինչու էր աշխատանքից ազատվել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը․ «Հրապարակ»

«Դեռ 2019-ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանին: Ուշագրավ է, որ պաշտոնը 10 ամիս անց դեռ թափուր է։ Կառավարությունից ասացին, որ մրցույթ է հայտարարված։ Հարց է ծագում՝ եթե հարմար թեկնածու չունեին, ինչո՞ւ են մարդուն ազատել աշխատանքից։ Բանն այն է, որ Մալխասյանի հայրը՝ արդարադատության նախկին փոխնախարար Գևորգ Մալխասյանը, Օպերայի և բալետի թատրոնի իրավաբանական խորհրդատուն է և ամեն ինչով աջակցել է Կոնստանտին Օրբելյանին, երբ իշխանությունը որոշել էր նրան ազատել տնօրենի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Օրբելյանը կոլեկտիվի հետ համառ պայքար մղեց, դիմեց դատարան և հաղթեց։ Կառավարությունում որոշել են, որ իրենց դեմ մարտնչող Գևորգ Մալխասյանի որդին չի կարող աշխատել վարչապետի աշխատակազմում։ Մենք կապվեցինք Հայկ Մալխասյանի հետ, հարցրինք, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատման դիմում գրել։ «Ինտերվյու չեմ տալիս»,-ասաց նա։ Խնդրեցինք ընդամենը 1 հարցի պատասխանել՝ ճի՞շտ է, որ հեռացել է, քանի որ հայրը պաշտպանել է Օրբելյանի շահերը։ Նա, լսելով Կոնստանտին Օրբելյանի անունը, անջատեց հեռախոսը՝ հաստատելով մեր տեղեկությունները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։