Քաղաքական

31.01.2020 10:04


Մանրամասներ՝ «Իմ քայլը» խմբակցության և Արման Սարգսյանի հետ հանդիպումից․ «Ժողովուրդ»

Մանրամասներ՝ «Իմ քայլը» խմբակցության և Արման Սարգսյանի հետ հանդիպումից․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումից:

Տեղեկացանք, որ ի սկզբանե հանդիպումն այլ բովանդակության մեջ է նախատեսված եղել, սակայն հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ այլ ընթացք է ստացել: Մասնավորապես, նախատեսված էր եղել, որ այդ հանդիպումը վերաբերելու էր ոստիկանապետի պաշտոնակատարի գործունեությանը՝ ամփոփելու համար նրա աշխատանքները, ոստիկանական համակարգի փոփոխությունների հարցը և այլն, սակայն պատգամավորների հիմնական հարցերը վերաբերել են վերջին օրերի իրադարձություններին և քաղաքացիական ակտիվիստների շրջանում ձերբակալություններին:

Մասնավորապես, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու է ոստիկանությունը նրանց բռնել, տարել, հետաքրքրվել են նաև, թե ինչու վերջիններիս կողմից հայհոյանք տալու դեպքում որևէ հետևանք չի եղել:

Եվ հարցերի այս տեղատարափից հետո ոստիկանապետի պաշտոնակատարը փորձել է արդարանալ, բացատրել, որ իրենք միայն տեղեկություն են ունեցել զենք, զինամթերք պահելու մասին, և նրանց տարել են ստուգելու համար՝ հայտարարելով, թե որևէ անօրինական բան չեն արել:

Պատգամավորներին շատ է մտահոգել հատկապես հայհոյանքի փաստը, սակայն Սարգսյանը հայտարարել է, թե այդ մասով իրենք որևէ անելիք չունեն»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը