Ավետիք Իշխանյանը ոստիկանապետի ԺՊ-ին առաջարկում է քննարկել քննարկելու հունվարի 28-ի դեպքերը
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Հունվարի 28-ին վարչապետին կից ոստիկանության կողմից իրականացված գործողություների հարցով հիմնավոր բացատրություններ ստանալու համար իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր կազմակերպել Ոստիկանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո, տեսնելով պատգամավորների բավարարաված դեմքերն ու պարոն Արման Սարգսյանի ինքնավստահ բացատրությունները, ներեցեք, ապացուցվեց հանդիպման ձևական բնույթը։ Իսկ կարո՞ղ էին արդյոք «Իմ քայլի» պատգամավորները հակադրվել «Սիրելի Առաջնորդին» կից ոստիկանության պետի պաշտոնակատարին։
2010թ․, թե՞ 2011-12 թվականներին էր երբ հերթական անգամ ոստիկանության անհամաչափ գործողությունները քննարկելու համար Երևանի ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում քաղ․ հասարակության և փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ։ Հանդիպումն իսկապես արդյունավետ էր և դրանից հետո բավական ժամանակ ոստիկանության գործունեությունը զուսպ էր։ Հետո էլի «ամեն ինչ ընկավ իր տեղը»։
Դիմում եմ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Արման Սարգսյանին՝ հնարավոր չէ՞ արդյոք այս անգամ ոչ թե որևէ միջազգային կազմակերպության, այլ Ձեր նախաձեռնությամբ հրավիրել հանրության տարբեր ներկայացուցիչների, քննարկելու հունվարի 28-ի դեպքերը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից