Իշխանության վարքը տեղավորվում է ռեպրեսիաների գործիքակազմում
Ներքին բևեռացման, թշնամիներ ու հակահեղափոխականներ որսալու համառ և համոզված գործելաոճը, որը որդեգրել է իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան բոլշևիզմ՝ իր բոլոր դրսևորումներով և նույնքան անխուսափելի հետևանքներով:
Անհանդուրժողականության, ռեպրեսիվ գործիքակազմից անվարան օգտվելու, այլ տեսակետ, այլ կարծիք, այլ խոհ մերժելու այս վարքագիծն ու ատելության խոսքի խրախուսումը տեղավորվում է քաղաքական ռեպրեսիաների գործիկակազմում ու վարքականոնում, որ մեզ լավ հայտնի է խորհրդային անցյալից՝ երեսնականներից:
Վերջին օրերին շռնդալից դրսևորվող ապօրինի, չհիմնավորված ձերբակալությունները, անմեղության կանխավարկածն ու այլ իրավական ընթացակարգեր բացահայտորեն խախտող Հ1-ի ռեպորտաժը, քաղաքական իշխանության ներկայացուցիչների «հեղաշրջման ձգտող ուժերի ողնաշարը հիմնահատակ ջարդելու և ոչնչացնելու» չհիմնավորված հայտարարությունները, դատական իշխանության նկատմամբ համակարգված ճնշումները, հասարակությանը վախի և կեղծ հավատարմության ռեպրեսիվ մթնոլորտում պահելը բոլշևիկյան կարճատես ու դատապարտված ձեռագիր է:
Ի թիվս բազում խնդիրների և հարցերի, արդյոք այսպիսի ներքին բովանդակությամբ ապրող երկիրը կարո՞ղ է միջազգային հարթակներում վարկ ու հեղինակություն ամրագրել, հուսալի բանակցող համարվել… դժվար թե…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից