Կարծիք

30.01.2020 20:40


Ռուբինյանը հաստատում է՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է

Ռուբինյանը հաստատում է՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է

Ռուբինյան Ռուբենին փոխանցեք, որ գյուղից մարդ կա ըստեղ, լայվով Ադրբեջանի զեկույցի քննարկումը նայող։ Ադրբեջանական պատվիրակությունը խոսում է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի մասին ու ասելով, որ Քոչարյան ու Թովմասյան են պաշտպանում իր ստատուսով Ռուբինյանը հաստատում է, որ

1. Քոչարյանը քաղբանտարկյալ է, Թովմասյանն էլ՝ քաղաքական հետապնդման ենթարկվող

2. հայկական պատվիրակությունը ադրբեջանական ընդդիմությանն է պաշտպանում՝ էդ երկրում քաղբանտարկյալներից խոսելով։

Հ.Գ. Ադրբեջանը միշտ է Հայաստանում քաղաքացիական հասարակության ու ընդդիմության դիրքը պաշտպանում իր շահերից ելնելով, նույնիսկ երբ էդ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանը ու Ռուբինյան Ռուբենն էին։ Հատկապես, երբ իրենք էին։ Ու մի հիշեցում էլ, Ադրբեջանը շատ ակտիվ ողջունում էր Հայաստանում հեղափոխությունը ու խոսում իրենց ներդրման մասին իշխանափոխության մեջ։ Տակ շտո, լավ մտածեք, նախքան ադրբեջանական թեման շահարկելը, էնքան բան հիշացնեմ, հոգնեք...

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը