Կարծիք

30.01.2020 20:19


Ուղիղ խոսքը ավանակին են ասում

Ուղիղ խոսքը ավանակին են ասում

Բառացիորեն երեկ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Լեհաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ (այնտեղ էլ են ուզում դատական համակարգը դնել գործադիրի կրնկի տակ`օրենսդրորեն ամրագրել, որ կառավարությունը կարող է դատավորի վզից բռնել, դուրս շպրտել` ազատել գործից իր ասածին «չէ» ասելու համար, բայց դատավորները չեն պատրաստվում համակերպվել «խաղի» նոր կանոններին. դուրս են եկել փողոց`պաշտպանելու իրենց անկախությունը)։

Բանաձևում հստակ ամրագրված է. «Ժողովրդավարական կառավարությունը չի կարող ընտրողաբար արհամարհել դատարանների որոշումները։ ՍԴ որոշումները պետք է ընդունվեն իշխանության կողմից, ու հենց դա կդառնա ճգնաժամը հաղթահարելու հիմնաքարը»։

Եվրոպացի պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են նաև պետական հեռուստատեսությունը ագիտպրոպի գործիք` քարոզչամիջոց դարձնելու նկրտումներն` շեշտելով, որ դա հակասում է ժողովրդավարական պետության տեսլականին։

Իսկ և իսկ Նիկոլի թվի «նոր» Հայաստանի համար է ասված, այնպես չէ՞։
«Ակնարկը» տեղ կհասնի՞, թե՞ թավշյա պարագլուխներն այս դեպքում էլ իրենց շլանգի տեղ կդնեն` չգիտեմ։ Բայց որ այսպես շարունակվելու դեպքում արձագանքը չի ուշանա` կարելի է չկասկածել։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը