ՍԴ նախագահի մասին Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում օգտագործված «ապացույցները» արդյո՞ք տրամադրվել են ՀՔԾ-ի կողմից՝ օրենքը շրջանցելով․ Միհրան Պողոսյանը դիմել է ՀՔԾ (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտպաններից Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․ Ասատրյանին՝ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրով հեռարձակված ռեպորտաժի կապակցությամբ, որն առնչվում էր Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին։
«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ Ձեր վարույթում գտնվող քրեական գործում եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել են Հատուկ քննչական ծառայության կողմից»,-ասված է հարցման տեքստում։
Փաստաբանը նշել է այն նորմերը, որոնց մեկնաբանությունը ենթադրում է, որ քննչական մարմինները և դատախազությունը պետք է ոչ միայն զերծ մնան նման գործողություններից, այլև առավելագույնս ապահովեն նշված հանգամանքների գաղտնիությունը, մինչև մինչդատական փուլի ավարտը։
Միհրան Պողոսյանը խնդրել է պարզաբանել՝ արդյո՞ք ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է որևէ տեղեկություն, և ի՞նչ իրավական ընթացակարգի հիման վրա է դա արվել՝ շրջանցելով «ՍԴ դատավորի անձեռնմխելիության մասին» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր էր հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ, որի առնչվությամբ ՍԴ նախագահի պաշտպաններն ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ այն հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։
Փաստաբան Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։
Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ անց կլինի ՀՀ ԱԱԾ-ում։
«Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար... Հ. Գ. Դե քննեք հարգելի քաղաքական պատվեր չկատարող իրավապահներ»,-գրել է նա։

Աղբյուրը՝ Tert.am