Լրահոս

30.01.2020 15:05


Գյումրիում 30-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Գյումրիում 30-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

911 ահազանգման կենտրոն հունվարի 30-ին, ժամը 10:42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով: Լոգարանի հատակին հայտնաբերվել է Մարինե Մ.-ի (ծնված 1989 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը