Ոչ մի օր առանց զրպարտության. «գրպանը նոտարական գրասենյակ գցելու» գործողության նոր փուլը
37 թիվը խորհրդանշում են ոչ միայն գնդակահարություններն ու աքսորները, այլև դրանք նախապատրաստելու համար զրպարտությունները։ Օրինակ, անմեղ գյուղացուն մեղադրում են հակահեղափոխական խմբակ կազմակերպելու մեջ կամ պաշտոնյաներին` հեղաշրջում կազմակերպելու կամ հանրային սնունդը թունավորելու մեջ։
Այո՛, 37 թիվը խորհդանիշ է դարձել, որ դրսևորվում է այն պահից, երբ զրպարտությունը դառնում է երկրի ղեկավարի գլխավոր զենքը։ Զրպարտություններն են եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական զենքը, իզմը, միակ «գաղափարախոսությունը», որ պոպուլիստական հռետորությամբ հմտորեն այնպես է օգտագործել, որ գրավել է իշխանությունը, և այժմ էլ վարչապետի պաշտոնում նույն զրպարտչական զենքով փորձում է վերացնել ընդդիմադիրներին և պետական անկախ մարմինները՝ հանձինս անկախ դատավորների։
Փաշինյանը իշխանությունը կերտում է իր պատկերով և նմանությամբ, նրա հանձնարարությամբ զրպարտիչ են դառնում պետական բոլոր մարմիններն ու բազմաթիվ պաշտոնյաներ՝ ոստիկանություն, ՀՔԾ-ն, Դատախազությունը, Ազգային ժողովը, Անվտանգության քարտուղարը, Հանրային հեռուստատեսությունը։
Ոչ մի օր առանց զրպարտության. հունվարի 28֊ին զրպարտությամբ ոստիկանությունը ասֆալտին էր փռում ընդդիմադիր գործիչներին։ Իսկ նախորդ ու հաջորդ օրերին թիրախն էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ում վրա թափվում է զրպարտության հեղեղը 9 ամիս շարունակ, քանի որ չի ընկրկում իշխանության ճնշումներին և հրաժարական չի տալիս և պաշտպանում է անկախ դատարանի դիրքերը։
Վարչապետը վրիպել էր, որ նրա բարեկրթությունը թուլության տեղ էր ընդունել և իրեն կորցնում է նրա հետևողականությունից։
Այս պատերազմում կողմերը տարբեր զենքերով են կռվում. Հրայր Թովմասյանի զենքերն են իշխանության տարանջատման սկզբունքը, անկախ դատարանի գաղափարը, մերժումը՝ գործադիր և օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշումների, օրինականությունն ու իրավունքը։ Վարչապետի ու նրա թիմի զենքերն են զրպարտությունը, կաշառքը, վարկաբեկելը, կեղծ ցուցմունքները, գրպանը «նոտարական գրասենյակ» գցելը, ընտանիքի անդամներին ահաբեկելը, դատարանի դռները շրջափակելը, Յոժն ու Թովմասյանի նվիրած գրիչը։
Այդ զենքերով վերջին համազարկն էր՝ հունվարի 29֊ի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված զրպարտությունը, որ պատրաստվել էր ՀՔԾ֊ի տրամադրած զրպարտական նյութերի հիման վրա՝ Թովմասյանի գրպանը «նոտարական գրասենյակ գցելու» գործողության շրջանակներում։
Գաղափարներ ու սկզբունքներ չունեցող անձանց մոտ լեգիտիմությունը այնպիսի գլխապտույտ է առաջացնում, որ զրպարտության շղթան բացահայտ ներկայացնում են՝ լեգիտիմ են, ինչ կուզեն կանեն. Հանրային հեռուստատեսությամբ հաղորդումը արված էր որպես շղթայի մի օղակ, որ հետո վարչապետը որպես հաջորդ օղակ դնի իր ՖԲ պատին ու հայտարարի՝ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:
Ստալինի մահից հետո 50֊ականների կեսերից պետությունը սկսեց արդարացնել հազարավոր զոհերին, արդարացման արձանագրություններում բացահայտված են կեղծիքները, թե ինչպես են զրպարտություններով մարդկանց գլխին գործեր սարքել։
Այս իշխանությունների հեռանալուց հետո էլ, իհարկե, քրեական գործեր կհարուցվեն դատարանները ճնշելու համար, իսկ եթե ապագա իշխանությունը անզիջում լինի, հնարավոր է այլ գործեր էլ բացվեն՝ սուտ մատնություններ, պաշտոնական դիրքի չարաշահումներ և այլ, նաև բացահայտվի զրպարտությունները հյուսելու հեղինակների շղթան՝ վարչապետից սկսած մինչև ՀՔԾ քննիչով ու Հանրայինի «լրագրողով» վերջացրած։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից