Կարծիք

30.01.2020 14:16


Կամ էլ վարչապետը դարձել է «խաղալիք» իրավապահների ձեռքում

Կամ էլ վարչապետը դարձել է «խաղալիք» իրավապահների ձեռքում

Որպես Նորայր Փանոսյանի պաշտպան՝ հայտարարում եմ, որ այս հոլովակը պարզապես տեղեկատվական մանիպուլյացիա է և սադրանք:

Ցավում եմ, որ այն տարածվում է ՀՔԾ-ի կողմից Հանրային հեռուստատեսությամբ, էլ չասեմ, որ երկրի վարչապետի կողմից նման հոլովակ տարածելը ու մեկնաբանելը վկայում է կամ քրեական գործի ապօրինի ընթացքի ուղղակի ցուցումի առկայության մասին, կամ էլ վարչապետը դարձել է «խաղալիք» իրավապահների ձեռքում:

Վաղուց ժամանակն է, որ վարչապետը ունենա ոլորտին տիրապետող խորհրդական կամ օգնական, որ չընկնի նման ծուղակների մեջ:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը