Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Antifake կայքի խմբագիր Նարեկ Սամսոնյանը քննարկում է Հատուկ քննչական ծառայություն գնալ-չգնալու հարցը, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը։
«Այսօր 14։30-ին եմ հրավիրված ՀՔԾ։ Գրված է, որ իմ կողմից կատարված հրապարակման առթիվ են հրավիրել, որում իրենք տեսել են պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործ։ Առաջարկում են գնալ և բացատրություն տալ։ Այս պահին քննարկում եմ իմ գործողությունները՝ գնալ-չգնալու, բացատրություն տալ-չտալու մասին»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։
Հարցին, թե, մասնավորապես, իր որ հրապարակման համար կարող է հրավիրված լինել ՀՔԾ, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց.

«Ցանկացածի մասին կարող է լինել»։