Բրայզան խորապես հիասթափված է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից
«Խորապես հիասթափված եմ»,-«168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով օրերս Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Ղարաբաղյան թեզերին:
Ըստ Բրայզայի, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ կա՛մ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները, կա՛մ նա տեղյակ է, սակայն որոշել է ոչնչացնել այդ ողջ գործընթացը:
«10-11 տարի առաջ էր, Ցյուրիխում, ես ներկա եմ եղել հանդիպմանը Սարգսյանի և Ալիևի միջև, նրանք, ըստ էության, համաձայնեցին այն հարցի շուրջ, որ այդ առաջարկներն արդար են և կանխորոշում են ԼՂ հակամարտության կարգավորման ամենալավ ուղին: Նախորդ տարին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից արդյունավետ սկսվեց, տեղի ունեցան հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի միջև, եղան հայտարարություններ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, դրանք ոգևորիչ էին, թվում էր՝ կա առաջընթացի հնարավորություն, սակայն ՀՀ վարչապետը միանգամից փոխեց ուղղությունը և սկսեց այդ գործընթացին հակառակ շարժվել: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ, բայց քայլ առ քայլ, վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել համանախագահների, նախագահների կողմից վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում»,-ասել է Մեթյու Բրայզան: