Եւ չնայած ժողովրդական լայն մասսաներին հետեւողականորեն մատուցվող պոպկորնը, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բեւեռացված հասարակություն ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը, իմ վստահ համոզմամբ, այլեւս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, եւ ոչ միայն Հայաստանում։ Ստրասբուրգում քննարկեցինք մամուլի եւ լրատվամիջոցների ազատության եւ անվտանգության խնդիրները, «ֆեյք նյուզերի» եւ ատելության խոսքի մարտահրավերները։ Ես պնդում եմ Ստրասբուրգում հնչեցրած իմ խոսքը, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսելու ժողովրդավարությունից, եթե հասարակությունը բաժանված է հակամարտող ճամբարների եւ բոլորը բոլորի դեմ օգտագործում են «ատելության խոսքի մասսայական ոչնչացման» անթույլատրելի բոլոր հնարավոր զենքերը։
«Հորդոր» բառից ալերգիա ունեմ, ուստի չեմ հորդորում, ուղղակի ասում եմ՝ կասեցրե՛ք էս բարոյալքումը, որովհետեւ ժամանակի հետհաշվարկը սկսված է ու որեւէ մեկը չի «պլստալու» իր բաժին պատասխանատվությունից՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։
Ժամանակի հետհաշվարկը սկսված է

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից