Քաղաքական

30.01.2020 12:54

Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստմանը

Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստմանը

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հանրային հեռուստաընկերության մի ռեպորտաժով, որում անդրադարձ է կատարվում ՀՔԾ-ում քննվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող գործին և գրել․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։

Շատերի համար զարմանալի էր, թե ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը իր էջում կիսվում ակնհայտ քարոզչական նյութով և հենվելով դրանում բերված պնդումների վրա՝ հայտարարում, որ Հրայր Թովմասյանը պետք է կապ չունենա ՍԴ-ի հետ։ Ի վերջո ռեպորտաժում խոսք չէր գնում կայացած դատավճռի մասին, այլ շարադրված էին ՀՔԾ պնդումները, որոնք կարող են և չհաստատվել դատարանում։

Կառավարության մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում, այս ռեպորտաժի վերաբերյալ։ Պարզվում է՝ վարչապետ Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստման աշխատանքներին։ Վարչապետն, իհարկե, Հ1 չի գնացել, այլ շարադրել է իր պատկերացումները, իսկ հեռուստաընկերության ղեկավարները ամեն բան արել են, որպեսզի վարչապետի սրտով լինի ռոպորտաժը։

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ ռեպորտաժը մոնտաժվելուց հետո ուղարկվել է վարչապետ Փաշինյանին և միայն նրա դրական գնահատականին արժանանալուց հետո է եթեր գնացել։

Փաշինյանն իր էջում կիսվել է ռեպորտաժով, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի այն, որպեսզի իր ջանքերը զուր տեղը չլինեն։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։