Հանրային հեռուստաընկերության հաղորդումը ՍԴ նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսևորում է
Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդումը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսեւորում է։
Մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով փաստերի նման խեղաթյուրված և միակողմանի ներկայացումը, անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և նախաքննության գաղտնիության այս աստիճան բացահայտ ոտնահարումը, այն էլ՝ Հանրային հեռուստաընկերության կողմից, սահմանադրական մի շարք իրավունքների առերևույթ խախտում է, ինչն անվիճարկելի փաստ է իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած անձի համար։
Նման առերևույթ խախտումները նվեր են Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին։
Ի դեպ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը:
Բացի այդ՝ պարտավոր է հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից