Կարծիք

30.01.2020 17:29


Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ չկա՞

Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ չկա՞

Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ հոգի չկա՞, որ իրան ասի, որ այսպիսի ցուցումները ուժայիններին պաշտոնական դիրքի չարաշահում է ու վարչապետի լիազորություններից դուրս է։

Մեկը չկա՞, որ ասի, ոչ միայն քեզ ես էս հակապետական քայլերով խորտակում, այլ նաև ամբողջ ուժային համակարգը դարձնում ես ապագա անօրինականության հանցակից։

Մեկը չկա՞, որ ասի, ախպեր, բացի քո անձնական քմահաճույքից, ըստեղ պետություն կա, ազգային անվտանգություն կա, հազար ու մի խնդիր կա։

Մեկը չկա՞, ձեռից բռնի, ասի, վերջ, ստոպ, էդի խաղալիք չի, սա պետություն է։

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը