Կարծիք

30.01.2020 11:59


Նախագահ Քոչարյանը պայքարելու է մինչև վերջ

Նախագահ Քոչարյանը պայքարելու է մինչև վերջ

Որևէ մեկը ստիպված չէ Նախագահ Քոչարյանին սիրել կամ չսիրել, ընդունել կամ չընդունել, սատարել կամ չսատարել։ Այո, այդ ընտրությունը անում է յուրաքանչյուր մարդ ինքն իր համար։
Չեմ պատրաստվում որևէ մեկին համոզել, որ Նախագահ Քոչարյանը հերոս է՝ քանզի այդ հասկացությանը մարդ պետք է հասնի որոշ պրոցեսների արդյունքում։

Բայց մի բանում կարծում եմ որևէ մեկը հետս չի վիճելու՝ նա կամային հատկություններով օժտված եզակի տղամարդ է և միանշանակ չի հարուցում որևէ կասկած, որ պայքարելու է մինչև վերջ։ Այս հարցում մենք կարծում եմ բոլոիս համակարծիք ենք։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ նա ուներ փախուստի դիմելու բոլոր հնարավորությունները, բայց չդիմեց այդ քայլին։ Ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ նա վերադարձավ, ինչո՞ւ նա ներկայացավ Քննչական մարմին, ինչո՞ւ նա իր ոտքով գնաց կալանավորվելու, ինչո՞ւ։ Միայն ելնելով այն հանգամանքից, որ դուխո՞վ է, իհարկե ոչ, նա դիմեց այդ քայլին առաջին հերթին իր արժանապատվության պատճառով։

Թողնենք մի կողմ իր անցած ուղին, մեր երկու հանրապետությունների համար արված անթիվ գործերը և նայենք իրեն որպես հայ ընտանիքի հայր, որը շարունակում է դաստիարակել իր երեխաներին։ Դաստիարակել չի նշանականում խոսել դրա մասին, ինչը ճիշտն է և ինչն է սխալ, այլ քո պահվածքով և քո քայլերով ցույց տալ՝ որն է ճիշտ ուղին։ Իսկ ճիշտը մեկն է՝ պայքարը հանուն արդարության։ Երբ դու մտնում ես այդ պայքարի մեջ երբեք չգիտես՝ հաղթելու ես, թե ոչ, բայց մի բանում միանշանակ վստահ ես՝ դու վարվեցիր ճիշտ, դու ցույց տվեցիր քո զավակներին՝ որն է միակ ճիշտը։

Այսօր Նախագահ Քոչարյանը պահվածքի մաստեր կլասս է ցույց տալի բոլորիս։ Եվ այո՛, հենց մենք ենք այսօր որոշողը՝ ընդունել մարդու այդ տեսակը, թե ոչ, սատարել այդ մարդու տեսակը, թե ոչ։ Նկատեք՝ ես չեմ ասում այդ մարդուն, այլ ասում եմ մարդու տեսակ, քանզի խոսքը միայն իր մասին չէ, խոսքը իր նման մարդկանց մասին է։ Ուզո՞ւմ ենք մենք ունենանք այս տիպի առաջնորդներ, հայրեր և ուղակի հայեր։

Ես ուզում եմ, քանզի տղամարդկությանը չկա այլընտրանք, ուզում եմ, քանզի դուխովը այս կերպ է լինում, ուզում եմ, քանզի շատ ուրախ կլինեմ, որ որդիս այդպիսինը մեծանա:

Մի պահ հեռացեք ձեր էմոցիոնալ դատողություններից և մտածեք՝ իսկ ի՞նչ եք ուզում դուք...

Հ.Գ. Բոլորին խորհուրդ եմ տալի կարդալ իր վերջին հարցազրույցը։ Սթափ և բազմակողմանի ներկայիս իրավիճակի վերլուծություն։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը