Կարծիք

30.01.2020 11:55


Հ1-ը վերանվանեք Գեբելս TV

Հ1-ը վերանվանեք Գեբելս TV

Հ1 կոչվող քարոզչական թիվին, որը, ի դեպ, մեր բոլորիս հարկերի հաշվին է աշխատում, դարձել է «դատարան»:

Հրայր Թովմասյանին ամեն գնով Նիկոլը ուզում է հեռացնի և զավթի ՍԴ-ն․ թե ինչ հարց կա, որ ՍԴ-ից է կախված ու Հրայրը խանգարելու հնարավորություն է ունենալու, դուք մտածեք, իսկ Հ1-ը դարձել է վարչապետի վիդեո բլոգը:

Վերդիկտը կայացնում է, հետո հրապարակում, որոշ միամիտ մարդիկ էլ, հին սովորության համաձայն, ասում են՝ դե եթե Հ1-ն ասում ա, ուրեմն տենց ա:

Դարը փոխվել է, ժողովո՛ւրդ, հիմա նույնիսկ խուլ գյուղերում ինտերնետ կա, Ֆեյսբուք կա և ժողովուրդը Հ1-ի հույսին չի մնացել:

Դրա համար էլ Նիկոլը չբավարարվեց Գեբելս թիվիի թողարկումով և անձամբ դա դրեց իր ֆեյսբուքյան էջում, որ արդյունավետ լինի:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը