Կարծիք

30.01.2020 11:31


Նիկոլն առավոտ-լուսով զարթնել, հիստերիկացել է Ֆեյսբուքում

Նիկոլն առավոտ-լուսով զարթնել, հիստերիկացել է Ֆեյսբուքում

Նիկոլն առավոտ-լուսով զարթնել, հիստերիկացել է Ֆեյսբուքում. հրապարակել է Հ1-ի երեկվա՝ կոնկրետ օրենք խախտող ռեպորտաժը, դեռ մի բան էլ գրել է, թե բա «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ», ինչն օրենքի է՛լ ավելի մեծ խախտում է։

Եթե երկրի դատախազությունը լիներ դատախազություն, այլ ոչ թե իշխանությունը զավթած, անհավասարակշիռ և անմակարդակ սույն անձի հլու-հնազանդ կամակատար, Նիկոլին ձերբակալելու օրդերը ձեռքին պիտի արդեն մտած լիներ ռևոլյուշնֆյուրերի կաբինետ։

Բնականաբար, Նիկոլի հետ զարթնել է նաև ֆեյքերի բանակը, որ գրառման տակ շեֆին քննադատողներին հայհոյեն։

Նիկոլը չի կարողանում մարսել, որ արդեն 4 օր է՝ ժողովրդի զգալի մասը հրաժարվում է հավատալ իր կռուտիտներին և մուտիլովկեքին։ Նիկոլը չի կարողանում մարսել, որ Հայաստանում կա ինչ-որ մեկը, որ Սահմանադրությունն ավելի բարձր է դասում, քան Փաշինյանների ընտանիքի քմահաճույքները։

Բայց ֆեյքերը Նիկոլին չեն փրկելու։ Ոչ էլ իր կողքը հավաքված լակոտ-լուկուտն են իրեն փրկելու։

Ամեն այսպիսի քայլով Նիկոլը մոտեցնում է իր դատվելու օրը։

***

Բայց լուրջ, դատախազությունը, ԱԱԾ-ն, ԲԴԽ-ն, ի վերջո ՄԻՊ-ը...

Այս բոլոր կառույցներն ասելիք չունե՞ն Նիկոլի, ՀՔԾ-ի և Հ1-ի ակնհայտորեն հակաօրինական, ՀՀ սահմանադրական կարգին ուղիղ սպառնալիք հանդիսացող այս գործողությունների վերաբերյալ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը