Զինվորի ծառայությանը մնացել էր 6 ամիս․ ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել. «Ժողովուրդ»
«Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զինվորին մնացել էր 6 ամիս, որ նա ծառայությունը ավարտեր և վերադառնար տուն: Զորամասում տարածված լուրերի համաձայն՝ զինվորը, իբր, իրեն կրակել է պայմանագրային զինծառայողի զենքով, նաև վարկած է քննվում, որ նա զենքի հետ անզգույշ է վարվել, ինչի հետևանքով էլ կրակել է իրեն:
Սակայն նկատենք, որ զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, և գործում կան հանգամանքներ, որ մութ են պահվում: Արդյոք իրավապահները բան են թաքցնում կամ փորձում են կատարվածի մասով կոնկրետ մարդկանց փրկել, ջրից չոր դուրս հանել՝ ցույց կտա քննությունը։ Իսկ մենք կհետևենք քննության ընթացքին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: