Ի վերջո, որքանո՞վ է ՍԴ-ն այդքան կարևոր Նիկոլի համար
Ի վերջո, որքանո՞վ է ՍԴ-ն այդքան կարևոր Նիկոլի համար, ի՞նչ խնդիր ունի լուծելու, որին խանգարում է Հրայր Թովմասյանը։ Նիկոլը առաջիկայում ակնհայտ բախվելու է ՍԴ բաստիոնին:
ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կարծես թե նոր փուլ են մտնում, որտեղ գրեթե բոլորը սկսել են պայքարել բաց տեքստով։ Ըստ էության իշխանությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին բացահայտ հայտարարում են՝ «դիմում գրի, գնա», իսկ Թովմասյանն իր հերթին՝ թոթվում է ուսերն ու պատասխանում՝ «ինձ այստեղ հարմար է, եթե ուզում եք՝ կարող եք դուք գնալ»։ Ըստ էության՝ իշխանության գալուց հետո, որպես գերնպատակ, նոր իշխանությունները նպատակ չունեին ազատվել ՍԴ նախագահից և հատուկ գործընթաց սկսել դատավորների նկատմամբ։ Կարող ենք ամրագրել, որ ՍԴ նկատմամբ իշխանական գրոհը փաստացի տեղի է ունեցել «թավշյա» իրադարձություններից հետո ՍԴ դատավոր բերված Վահե Գրիգորյանի հստակ ուղղորդված տոտալ քաղաքականությունից հետո, երբ նա հայտարարել էր, թե ՍԴ-ում ճգնաժամ կա, և առաջ քաշել հայտնի «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթի արհեստական դիսկուրսը։
Ինչ խնդիրներ ունի Նիկոլը ՍԴ-ի հետ:
խնդիր#1. Ըստ հաշվարկների, առաջիկա ամիսների ընթացքում օրակարգ է բերվելու Ստամբուլյան հայտնի կոնվենցիայի փաստաթուղթը, որին նախ և առաջ պետք է գնահատական տա ՍԴ-ն՝ հավաստելով տվյալ կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանությունը։
խնդիր#2. Կապված է Արցախի խնդրի կարգավորման հետ։ Հայտնի չէ, թե ներկայումս առհասարակ ի՞նչ են բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը Ժնևում թեև, ինչպես պնդում են իշխանությունները՝ չկա բանակցվող որևէ փաստաթուղթ, բայց այս հանդիպումը, չգիտես ինչու, տևելու է երկու օր։
խնդիր#3. Չի կարելի բացառել, որ որոշակի փուլում ՍԴ դատին հնարավոր է հանձնվի Արցախի հետ կապված, ասենք, ինչ-որ խաղաղության նախապատրաստելու կամ այլ ձևաչափ ունեցող փաստաթուղթ, որին պետք է տալ համապատասխան գնահատականը, իսկ Թովմասյանի ներկայության պարագայում Նիկոլը իր համար երբեք ցանկալի տեսքով փաստաթուղթ չի ստանա։
խնդիր#4. Ներկա պահին արդեն ամենօրյա ռեժիմով խոսվում է սահմանադրական փոփոխությունների մասին, ապա պարզ է դառնում, թե որքան կենսական է Հրայր Թովմասյանի աթոռը Նիկոլի համար։
Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը մի քանի փուլից էր կազմված։
Փուլ#1. Դեռևս նախորդ տարի ԱԺ-ում հատուկ օրենքի փոփոխություն կատարվեց, և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը փոփոխության ենթարկվեց, որպեսզի դեռևս 6-րդ գումարման խորհրդարանի կողմից մեկ անգամ արդեն մերժված Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը ևս մեկ անգամ քննարկվի։ Հենց այդ ընտրության ժամանակ էլ Վահեն խորհրդարանի ամբիոնից ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ:
Փուլ#2. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքով։Իսկ ամենաաբսուրդայինն այն է, որ այդքան խոսելու փոխարեն՝ իշխանության բանախոսների կողմից ոչ մի փաստարկված ու իրավական հիմնավորումներով ներկայացված թեզեր ու պնդումներ ուղղակի գոյություն չունեն։
Փուլ#3. Այնուհետև ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանի իշխանական խմբակցությունն անհասկանալի մեղադրանքներով և նաիվ ձևակերպումներով հիմնավորված մի անմեղսունակ փաստաթուղթ դրեց շրջանառության մեջ, որին կողմ քվեարկեց 98 պատգամավոր․ ըստ այդ փաստաթղթի՝ ԱԺ իշխանական խմբակցությունը դիմում էր ՍԴ-ին, որպեսզի ՍԴ-ն դադարեցնի Թովմասյանի լիազորությունները․ ավելի ուշ ՍԴ-ն աշխատանքային կարգով անցկացված նիստում մերժեց այն։
Փուլ#4. Գործի դրվեց ավելի, մեղմ ասած՝ կեղտոտ մեթոդիկա․ հատուկ մարմինները սկսեցին ուղղորդվել Հրայր Թովմասյանի բարեկամների ու մերձավորների դեմ։
Փուլ#5. Ակտիվացավ մյուս իշխանական վեկտորը՝ հանձին Արման Բաբաջանյանի, ով, ինչպես շատերն են նկատում՝ դիմեց հին ու փորձված՝ 37 թվականի մեթոդներին:
Փուլ#6. Ուղղակի չմորանանք նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին:
Փուլ#7. Նիկոլական իշխանության մեթոդիկան, որը հատում է բոլոր «կարմիր գծերը», այն էր, երբ քաղաքական գործընթացներին ներառեցին ընտանիքը : Թովմասյանի այն պնդումը, որ ինքը խրամատ է պահում, ամեն օր ապացուցում է իր արդիականությունն ու առաջնայնությունը, քանի որ ամեն օր ավելի է բարձրանում այն գիտակցությունը, թե որքան կարևոր է պետության ու պետականության համար սուվերեն ու ինքնուրույն իշխանության ճյուղ ունենալը, այլ ոչ թե երկրում ստեղծել «կառավարման աջաբսանդալ»։ Իր վերջին հարցազրույցում Թովմասյանը հայտարարում է, որ «իրեն ոչինչ չի կասեցնելու և չի խանգարելու»։ Թովմասյանը նաև խոսում է այն մասին, որ իշխանությունների ցանկությունն իր համար այդքան էական չէ, թե արդյո՞ք նրանք ցանկանում են, որ ինքը մնա ՍԴ նախագահ կամ ոչ, նրա պնդմամբ՝ ինչպես Նիկոլն է իշխանության ճյուղերից մեկի ղեկավարը, նույնպես և Թովմասյանն է դատական իշխանության ղեկավարը։
Ի վերջո, որքանո՞վ է ՍԴ-ն այդքան կարևոր Նիկոլի համար
Ի վերջո, որքանո՞վ է ՍԴ-ն այդքան կարևոր Նիկոլի համար, ի՞նչ խնդիր ունի լուծելու, որին խանգարում է Հրայր Թովմասյանը։ Նիկոլը առաջիկայում ակնհայտ բախվելու է ՍԴ բաստիոնին:
ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կարծես թե նոր փուլ են մտնում, որտեղ գրեթե բոլորը սկսել են պայքարել բաց տեքստով։ Ըստ էության իշխանությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին բացահայտ հայտարարում են՝ «դիմում գրի, գնա», իսկ Թովմասյանն իր հերթին՝ թոթվում է ուսերն ու պատասխանում՝ «ինձ այստեղ հարմար է, եթե ուզում եք՝ կարող եք դուք գնալ»։ Ըստ էության՝ իշխանության գալուց հետո, որպես գերնպատակ, նոր իշխանությունները նպատակ չունեին ազատվել ՍԴ նախագահից և հատուկ գործընթաց սկսել դատավորների նկատմամբ։ Կարող ենք ամրագրել, որ ՍԴ նկատմամբ իշխանական գրոհը փաստացի տեղի է ունեցել «թավշյա» իրադարձություններից հետո ՍԴ դատավոր բերված Վահե Գրիգորյանի հստակ ուղղորդված տոտալ քաղաքականությունից հետո, երբ նա հայտարարել էր, թե ՍԴ-ում ճգնաժամ կա, և առաջ քաշել հայտնի «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթի արհեստական դիսկուրսը։
Ինչ խնդիրներ ունի Նիկոլը ՍԴ-ի հետ:
խնդիր#1. Ըստ հաշվարկների, առաջիկա ամիսների ընթացքում օրակարգ է բերվելու Ստամբուլյան հայտնի կոնվենցիայի փաստաթուղթը, որին նախ և առաջ պետք է գնահատական տա ՍԴ-ն՝ հավաստելով տվյալ կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանությունը։
խնդիր#2. Կապված է Արցախի խնդրի կարգավորման հետ։ Հայտնի չէ, թե ներկայումս առհասարակ ի՞նչ են բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը Ժնևում թեև, ինչպես պնդում են իշխանությունները՝ չկա բանակցվող որևէ փաստաթուղթ, բայց այս հանդիպումը, չգիտես ինչու, տևելու է երկու օր։
խնդիր#3. Չի կարելի բացառել, որ որոշակի փուլում ՍԴ դատին հնարավոր է հանձնվի Արցախի հետ կապված, ասենք, ինչ-որ խաղաղության նախապատրաստելու կամ այլ ձևաչափ ունեցող փաստաթուղթ, որին պետք է տալ համապատասխան գնահատականը, իսկ Թովմասյանի ներկայության պարագայում Նիկոլը իր համար երբեք ցանկալի տեսքով փաստաթուղթ չի ստանա։
խնդիր#4. Ներկա պահին արդեն ամենօրյա ռեժիմով խոսվում է սահմանադրական փոփոխությունների մասին, ապա պարզ է դառնում, թե որքան կենսական է Հրայր Թովմասյանի աթոռը Նիկոլի համար։
Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը մի քանի փուլից էր կազմված։
Փուլ#1. Դեռևս նախորդ տարի ԱԺ-ում հատուկ օրենքի փոփոխություն կատարվեց, և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը փոփոխության ենթարկվեց, որպեսզի դեռևս 6-րդ գումարման խորհրդարանի կողմից մեկ անգամ արդեն մերժված Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը ևս մեկ անգամ քննարկվի։ Հենց այդ ընտրության ժամանակ էլ Վահեն խորհրդարանի ամբիոնից ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ:
Փուլ#2. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքով։Իսկ ամենաաբսուրդայինն այն է, որ այդքան խոսելու փոխարեն՝ իշխանության բանախոսների կողմից ոչ մի փաստարկված ու իրավական հիմնավորումներով ներկայացված թեզեր ու պնդումներ ուղղակի գոյություն չունեն։
Փուլ#3. Այնուհետև ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանի իշխանական խմբակցությունն անհասկանալի մեղադրանքներով և նաիվ ձևակերպումներով հիմնավորված մի անմեղսունակ փաստաթուղթ դրեց շրջանառության մեջ, որին կողմ քվեարկեց 98 պատգամավոր․ ըստ այդ փաստաթղթի՝ ԱԺ իշխանական խմբակցությունը դիմում էր ՍԴ-ին, որպեսզի ՍԴ-ն դադարեցնի Թովմասյանի լիազորությունները․ ավելի ուշ ՍԴ-ն աշխատանքային կարգով անցկացված նիստում մերժեց այն։
Փուլ#4. Գործի դրվեց ավելի, մեղմ ասած՝ կեղտոտ մեթոդիկա․ հատուկ մարմինները սկսեցին ուղղորդվել Հրայր Թովմասյանի բարեկամների ու մերձավորների դեմ։
Փուլ#5. Ակտիվացավ մյուս իշխանական վեկտորը՝ հանձին Արման Բաբաջանյանի, ով, ինչպես շատերն են նկատում՝ դիմեց հին ու փորձված՝ 37 թվականի մեթոդներին:
Փուլ#6. Ուղղակի չմորանանք նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին:
Փուլ#7. Նիկոլական իշխանության մեթոդիկան, որը հատում է բոլոր «կարմիր գծերը», այն էր, երբ քաղաքական գործընթացներին ներառեցին ընտանիքը
:
Թովմասյանի այն պնդումը, որ ինքը խրամատ է պահում, ամեն օր ապացուցում է իր արդիականությունն ու առաջնայնությունը, քանի որ ամեն օր ավելի է բարձրանում այն գիտակցությունը, թե որքան կարևոր է պետության ու պետականության համար սուվերեն ու ինքնուրույն իշխանության ճյուղ ունենալը, այլ ոչ թե երկրում ստեղծել «կառավարման աջաբսանդալ»։ Իր վերջին հարցազրույցում Թովմասյանը հայտարարում է, որ «իրեն ոչինչ չի կասեցնելու և չի խանգարելու»։ Թովմասյանը նաև խոսում է այն մասին, որ իշխանությունների ցանկությունն իր համար այդքան էական չէ, թե արդյո՞ք նրանք ցանկանում են, որ ինքը մնա ՍԴ նախագահ կամ ոչ, նրա պնդմամբ՝ ինչպես Նիկոլն է իշխանության ճյուղերից մեկի ղեկավարը, նույնպես և Թովմասյանն է դատական իշխանության ղեկավարը։
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից