Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կշարունակվի նաև վաղը
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա ՆաղդալյանըAysor.am-ին տեղեկացրեց, որ նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:
«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպման անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,-ասաց Նաղդալյանը։
Ավելի վաղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կշարունակվի նաև վաղը
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: