Կարծիք

29.01.2020 21:41


Նիկոլի համառ ջանքերի շնորհիվ` մանրից Ղարաբաղի ադրբեջանական համայնքը բանակցային գործընթացում դառնում է գործոն

Նիկոլի համառ ջանքերի շնորհիվ` մանրից Ղարաբաղի ադրբեջանական համայնքը բանակցային գործընթացում դառնում է գործոն

Ժնևում արդեն յոթ ժամ է, ինչ մեր արտգործնախարարը բանակցում է Մամեդյարովի հետ, զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ Բաքվում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ։

Ու ակամայից հիշեցի Նիկոլի հայտարարությունը Արցախյան բանակցությունների վերաբերյալ՝ Ղարաբաղի շուրջ բանակցությունները ես սկսել եմ ոչ թե այն կետից, որի վրա կանգ էր առել Սարգսյանը, այլ իմ սեփական՝ նոր կետից։

Փաստորեն, Նիկոլի համառ ջանքերի շնորհիվ` մանրից Ղարաբաղի ադրբեջանական համայնքը բանակցային գործընթացում դառնում է գործոն։

Իսկ ոմանք դեռ զարմանում են, թե երեկ ինչո՞ւ ոստիկանական բիրտ ուժ կիրառվեց ակտիվիստների նկատմամբ։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը