Կարծիք

29.01.2020 21:27


Սորոսի (և յուր ֆոնդերի) «կարմիր գծերն» ու անցյալի «բծերը»

Սորոսի (և յուր ֆոնդերի) «կարմիր գծերն» ու անցյալի «բծերը»

Վարչապետ Փաշինյանը, իբր մե՜ծ գյուտ արածի կեցվածքով, կապանյան ասուլիսում երկար-բարակ «փիլիսոփայեց» Սորոսի և սորոսյան ֆոնդերի թեմայով, թե՝ «բա խի՞ առաջ չէին փակում, որ...» էսպես-էնպես: Մի խոսքով, թեման բրնձեց, ինչպես գործերը:

Իմ ընկալումը հետևյալն է: Նախկինում Սորոսը (որ ասում եմ՝ ֆոնդերն ու Հայաստանում տարածած շոշափուկները ներառյալ, բնականաբար) խիստ հեռու էր Հայաստանում առնվազն հետևյալ «կարմիր գծերը» հատելուց:

Նախ, Սորոսը նախկինում չուներ միջամտություն և միջամտության ռեալ հնարավորություն Հայաստանի ներքին քաղաքական կայնքին ու հատկապես՝ որոշումներ կայացնողների ու պետական մարմինների վրա: Նախկինում պետական կառավարման համակարգում, իշխանության մարմիններում ու խորհրդարանում չկային «հավատավոր սորոսականներ»: Հիմա պատկերը տրամագծորեն հակառակն է, և թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում, թե՛ իրավապահ կարևոր կառույցներում նստած են սորոսականներ ու իրենց գործատու-փողատուի պատվերն ու շահերն են սպասարկում, այլ ոչ թե՝ Հայաստանի:

Ի լրումն, սորոսական կազմակերպությունները դիտվում էին որպես իշխանության իրականացրած քաղաքականության հավելյալ հակակշիռ, որը որոշակի իմաստով լրացնում էր հասարակական վերահսկողության բաղադրիչը (հատկապես՝ իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն տարրերի առումներով): Նեղ աշխարհընկալում և մտածողություն ունեցող անձինք դա դժվար կընկալեն:

Երկրորդ՝ Սորոսը նախկինում չուներ հնարավորություն ռեալ ազդելու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և կողմնորոշման վրա: Հիմա դա այդպես չէ, և, օրինակ, հակառուսական որոշ դրսևորումների ազդակներ սորոսական շրջանակներից են գալիս, ու ըստ այդմ լրացուցիչ արտաքին-քաղաքական լարվածություն ձևավորում:

Երրորդ՝ նախկինում Սորոսը չուներ ռեալ հնարավորություն՝ պետական ինստիտուցիտոնալ կառույցները կաթվածահարելու: Մինչդեռ այսօր, ավելի ճիշտ, այս մեկուկես տարվա ընթացքում հենց սորոսական հանձնակատարներն են հետևողական ջանքեր գործադրում շարքից հանելու համար, օրինակ, ԱԱԾ-ն, իրավապահ մարմինները: Դեռ որ բանակին բացահայտորեն չեն կարողանում հասնել, բայց դա ժամանակի հարց է, եթե այդպես շարունակվի: Իսկ օրինակ, կրթական համակարգում որոշակի ավերածություններ արդեն գործել են (ԿԱԻ լուծարումն, օրինակ):

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը