Քաղաքական

29.01.2020 21:15


Երկրի 4 ամենաբարձրաստիճան պաշտոնյաները երկիրը տանում են կործանման. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Երկրի 4 ամենաբարձրաստիճան պաշտոնյաները երկիրը տանում են կործանման. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

«Փորձեք համեմատել Նիկոլ Փաշինյանի Կապանի ելույթը և երեկվա Սաթիկ Սեյրանյանի հարցազրույցը Հրայր Թովմասյանի հետ: Հասրակությունը թող դնի, նայի ու հասկանա, որ մի կողմում գտնվում է բավականին անհասկանալի վարքագծով մարդ, որի համար օրենք, Սահմանադրություն գոյություն չունի, որը ադեկվատ չի, մարդկանց մեղադրում է ամեն ինչի մեջ՝ առանց դրա իրավունքը ունենալու, որը հերիք չի ապօրինի կերպով յուրացրել է գործադիր ու օրենսդիր իշխանությունը, հիմա էլ ուզում է դատականը իշխանությունը յուրացնի: Մյուս կողմից հավասարակշռված, բացառապես օրենքի ու Սահմանադրության լեզվով խոսացող, հավասարակշիռ, հայրենասեր, դրեք համեմատեք և պատկերացրեք, որ այս մեկը, որն հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում ուզում է իշխանությունից զրկել դատական իշխանության ղեկավարին, որը գործադիրից ավելի բարձր է իր գործունեությամբ ու իրավասություններով»,-հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը