Լրահոս

17.03.2009 12:36


«7–ի գործով» պաշտպանները չեն զարմանա, եթե դատավորն առանց իրենց ներկայության դատավճիռ կայացնի

«7-ի գործով» դատական նիստերին մասնակցելուց հրաժարված պաշտպանները չեն բացառում, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, միայն մեղադրող կողմի ներկայությամբ, կարող է և հենց այսօր, ժամը 13.00-ին նշանակված դատական նիստի ժամանակ մեղադրական վճիռ կայացնել։ Պաշտպաններ Հովիկ Արսենյանը, Վարդուհի Էլբակյանը և Ստեփան Ոսկանյանը «7 օր»-ին ասել են, որ «հաշվի առնելով դատական նիստի ընթացքում արձանագրված դատավորի ապօրինի որոշումները»՝ ոչինչ չի խանգարում, որ Մնացական Մարտիրոսյանը գնա նաև այդ քայլին։ Իսկ դատավարությունը հնարավորինս շուտ հանգրվանի հասցնելու դատավորի ցանկությունը պաշտպանները կապում են նաև ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանից առաջ միջազգային հանրությանը որոշակի արդյունք ցույց տալու նրա մտադրության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը