Կարծիք

29.01.2020 20:37


Էլի հին ձևին եք, պոլի փայտ լինի, բայց՝ ՔՊ-ական

Էլի հին ձևին եք, պոլի փայտ լինի, բայց՝ ՔՊ-ական

Արդարադատության նախարարությունը մերժել է Արփինե Հովհաննիսյանին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։

Իսկ այսօր «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն է նշանակվել ՔՊ ական Վիլեն Գաբրիելյանը։

Փորձագիտական կենտրոնի տնօրենի համար մրցույթ էր կայացվել, որում հաղթող էին ճանաչվել 3 անձ, տնօրենի պաշտոնում նշանակվել է ՔՊ-ական ակտիվիստը։

Հետաքրքիր է, որ մասնագիտական հսկա կարողությունների տիրապետող Արփինե Հովհաննիսյանին չեն ընդգրկում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, իսկ ՔՊ-ական ակտիվիստին նշանակում են փորձագիտական կենտրոնի տնօրեն։

Էհ, ավելի լավ չէ՞ր լինի ի սկզբանե հայտարարեք, որ մեզ կիրթ ու գրագետ մարդիկ անհրաժեշտ չեն։

Էլի հին ձևին եք, պոլի փայտ լինի, բայց՝ ՔՊ-ական։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը