Լոռու Աքորի գյուղում 22 խոզի անկման դեպք է գրանցվել
Լոռու մարզի Աքորի գյուղում 22 խոզի անկման դեպք է գրանցվել։ Լաբորատոր փորձաքննության հետո միայն պարզ կլինի, թե ինչն է խոզերի անկման պատճառը:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Նա նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցները լրատվամիջոցների տարածած տեղեկությունների հիման վրա այցելել են Աքորի գյուղ, որտեղ 3 տնտեսությունում հայտնաբերվել է 22 խոզի անկման դեպք:
«Այդ տարածքները մեկուսացվել են և ախտահարվել: Տեսուչները խոզերից վերցրել են փորձանմուշներ: Վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա միայն լաբորատոր փորձաքննությունից հետո՝ 7-10 օրվա ընթացքում»,-ասաց Հարությունյանը:
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները լրատվամիջոցներին ահազանգել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում:
Լոռու Աքորի գյուղում 22 խոզի անկման դեպք է գրանցվել
Լոռու մարզի Աքորի գյուղում 22 խոզի անկման դեպք է գրանցվել։ Լաբորատոր փորձաքննության հետո միայն պարզ կլինի, թե ինչն է խոզերի անկման պատճառը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը: