Քաղաքական

29.01.2020 18:08


Վիլեն Գաբրիելյանը պաշտոն է ստացել

Վիլեն Գաբրիելյանը պաշտոն է ստացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նույնպես դիմել է դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար: Խոսքն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթի մասին է, որում հաղթող է ճանաչվել երեք անձ:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ որ այդ հաղթողներից մեկն էլ եղել է Վիլենը:

Եվ քանի որ, նախորդ օրերը ոչ աշխատանքային էին, մենք գրել էինք, որ հաղթողի նշանակումն այսօր է կատարվելու: Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 29-ին նշանակումը կատարվել է և Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում:

Այս խորագրի վերջին նյութերը