Լրահոս

29.01.2020 17:45


Արարատի մարզում hարկային ծառայության պետի ավտոմեքենան բախվել է ողբերգական ավտովթարից մահացած 2 երիտասարդների անվամբ տեղադրված շիրմաքարին և հայտնվել ճահճուտում

Արարատի մարզում hարկային ծառայության պետի ավտոմեքենան բախվել է ողբերգական ավտովթարից մահացած 2 երիտասարդների անվամբ տեղադրված շիրմաքարին և հայտնվել ճահճուտում

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում 27-ամյա Սերգեյ Դարչինյանը իր վարած Toyota Corolla 096 BB 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջի հարևանությամբ, բախվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 2 երիտասարդ տղաների անունով տեղադրված հուշաքարին, մասամբ վնասել այն և հայտնվել ձորակում՝ ճահճուտի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է Արարատի մարզի հարկային ծառայության պետին:

Վերջինս վթարի պահին ավտոմեքենայում չի եղել:

Ավտոմեքենան քարշակի միջոցով դուրս բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը