Կարծիք

29.01.2020 15:19


Ոստիկանապետությունը գալիս է` դիմավորե՛ք․ մեզ սկսել են «հաշվել»

Ոստիկանապետությունը գալիս է` դիմավորե՛ք․ մեզ սկսել են «հաշվել»

Քիչ առաջ տեղի ունեցավ «աննախադեպ» մի բան։ Առաջին անգամ «թաղային ոստիկանության» տեսուչը, «դավթարն» առած` եկավ մեր տուն, թե բա`բնակչության հաշվառում ենք անում։

Հարցնում եմ` առաջ չէիք «հաշվառում», ինչո՞ւ հանկարծ նման խնդիր առաջացավ։ Ասում է` առաջ էլ էինք անում, հիմա որոշել ենք ավելի «մոտիկից» շփվել բնակիչների հետ։

Փաստն այն է, որ առնվազն վերջին 20 տարիներին նման «դեպք» չէր գրանցվել։
Փաստորեն մեզ սկսել են «հաշվել»։ Գրի են առնում մեր և մեզ հետ փաստացի բնակվող ընտանիքի անդամների անձնական տվյալները` «ինիցիալները», տարիքը, զբաղմունքը, աշխատանքի վայրը, ավտոտնակ, ավտոմեքենա ունե՞նք, թե՞ չունենք։

Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով։ Ինչպե՞ս են օգտագործվելու, ինչպես կարող են օգտագործվել այդ տվյալները։

Արդյոք, սա հերթական քայլը չէ՞ Հայաստանը ոստիկանապետություն` վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի տոտալ վերահսկողության տակ գտնվող ոստիկանական բռնապետություն դարձելու ճանապարհին։

Ինչո՞ւ պետք է ես վստահեմ Նիկոլի սրտի ոստիկանությանը, որ երեկ առանց աչքը թարթելու հարամեց մեր տոնը` Բանակի օրվա խորհուրդը, զրոյացրեց, արժեզրկեց քաղաքական ընդդիմախոսների «բռնոցի-բացթողոցի» շոուով, և այդքանից հետո դեռ երես ունի` թակելու իմ դուռը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը