Լրահոս

29.01.2020 14:34


Հայաստանում մեկուսացվել է երկու չինացի

Հայաստանում մեկուսացվել է երկու չինացի

Հայաստանում այժմ երկու չինացի կա, որոնք մեկուսացված են։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Երկու չինացիներից մեկը ջերմություն չի ունեցել, մյուսի մոտ 37 աստիճան ջերմություն է գրանցվել։ Վերջինս այժմ ռենտգեն ուսումնասիրություն է անցնում, թոքերն են ստուգում։ Բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ ուղղակի շնչառական վարակ, բայց երկուսին էլ մեկուսացրել ենք»,-ասաց Լիանա Թորոսյանը։

Վերջինս նկատեց՝ չինացիների՝ կորոնավիրուսով վարակված լինելու հնարավորությունը մինիմալ է, քանի որ վերջին երկու շաբաթների ընթացքում նրանք ապրել են Վրաստանում, այնուհետև եկել Երևան։

«Հայաստանը չունի կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ»,-նշեց Լիանա Թորոսյանը։

Դիտարկմանը, որ լաբորատոր թեստի բացակայության դեպքում ինչպես են բացառելու կորոնավիրուսի առկայությունը, Լիանա Թորոսյանը նկատեց՝ պայմանավորվածություն ունեն եվրոպական երեք երկրների հետ, որ կարող են արդյունքներն ուղարկել այնտեղի հիվանդանոցներ։ Լիանա Թորոսյանի փոխանցմամբ կասկածների դեպքում կարող են արդյունքներն ուղարկել Անգլիա, Ռոտերդամ կամ Գերմանիա՝ վարակի հաստատման համար։

Աղբյուրը` Pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը