Լրահոս

29.01.2020 12:35


Կոտայքի մարզում 28-ամյա երիտասարդը նշանածի տանից վերադառնալիս BMW-ով մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտում

Կոտայքի մարզում 28-ամյա երիտասարդը նշանածի տանից վերադառնալիս BMW-ով մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտում

Երեկ՝ հունվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արման Մ-ն իր վարած BMW մակնիշի 36 PR 509 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արագյուղ-Զորավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա 28 տարեկան էր, բնակվում էր Բյուրեղավանում և Բուժականում գտնվող իր նշանածի տանից վերադառնում էր Բյուրեղավան:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը