«100 փաստի» Հայաստանն ու իրական Հայաստանը. որքանո՞վ են դրանք իրար մոտ. «Փաստ»
«2020 թվականի դեկտեմբերին սպասումներ կային, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա տարեվերջյան ասուլիսով՝ կամփոփի տարվա ընթացքում գրանցված արդյունքները և կնախանշի հաջորդ տարվա անելիքները, սակայն ի հեճուկս այդ սպասումների՝ վարչապետը նախընտրեց խոսել ամանորյա միջոցառումների և դրանց համար 271 մլն դրամ ծախսելու անհրաժեշտության մասին։
Այնուամենայնիվ, վարչապետը չէր կարող արդյունքներն ամփոփող ասուլիսով հանդես չգալ, քանի որ կառավարությանը կարող էին մեղադրել, որ բաց և թափանցիկ չի աշխատում հասարակության հետ։
Դրա համար էլ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցավ Փաշինյանի հերթական ասուլիսը, որին լրագրողների մասնակցությունը կառավարությունը որոշել էր չապահովել՝ խնայողություն անելու պատճառաբանությամբ:
Փաստացի, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնակի ավելացնող, խոշոր պարգևավճարներ տվող կառավարության ղեկավարը որոշում է ասուլիս տալ Կապանում, բայց «խնայել» լրագրողների տեղափոխման ու կեցության հաշվին:
Ի դեպ, բոլոր լրագրողների հետ կապված ծախսի առումով խոսքը այնպիսի մի գումարի մասին կարող է լինել, որը համադրելի կլիներ մեկ-երկու պաշտոնյայի մեկ ամսվա աշխատավարձի հետ:
Ինչևէ, Փաշինյանն իր հինգ ժամանոց ասուլիսից ավելի քան երկու ժամը տրամադրեց հերթական «100 փաստն» ընթերցելու վրա, երբ դա կարելի էր անել պարզապես հերթական լայվով կամ ուղղակի լրատվամիջոցներին տրամադրելով՝ առանց լրագրողներին «թմրեցնելու»։
Ինչպես նախկինում, այս անգամ ևս վարչապետի կողմից ներկայացված «100 փաստը» առանձնահատուկ ցուցանիշներով աչքի չընկավ։
Դրանում ներկայացված էին ցուցանիշներ, որոնք ընդամենը կառավարության ամենօրյա գործառույթներ էին։ Դրանց մեծ մասի համար կիրառելի է «դա լավ չէ, դա նորմալ է» հայտնի դարձած խոսքը: Ի վերջո, աշխատող պետական ապարատի գործառութային կետերով կարելի է ոչ թե 100, այլ հազար ու ավելի «փաստ» ներկայացնել։
Բացի այդ, եթե վարչապետն իրոք ցանկանում է հանրությանը ներկայանալ իր թափանցիկ աշխատանքով, ապա պետք է մատնանշվեն նաև այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կառավարությունը դեռևս չունի, շեշտելով, թե ինչ քայլեր են ձեռնարկելու տարբեր ոլորտներում գրանցված բացասական դինամիկան դրականի փոխելու և առկա պրոբլեմները հանգուցալուծելու համար։
Թե չէ Կապանում ներկայացված 100 փաստից տպավորություն է առաջանում, որ վարչապետն առաջնորդվում է ամեն կերպ ինչ-որ դրական արդյունք ցույց տալու «մոլուցքով»։
Եվ դա է պատճառը, որ այդ ցուցակում այնպիսի փաստեր են ներկայացված, որ շատ քիչ են կապված կառավարության արդյունավետ աշխատանքի հետ կամ շատ քիչ կարևորություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից։
Օրինակ՝ 56-րդ կետում ներկայացված է, որ 2019-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 մլն 230 հազար այցելու, ինչը մեծ չափով գերազանցում է 2018 և 2017 թթ. թանգարաններ այցելած մարդկանց թիվը:
Կամ վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ և հավաքվել է շուրջ 21 000 լքված մեքենայի կմախք:
Թե ինչ կարևորություն ունի այսպիսի ցուցանիշների արձանագրումը, դատեք ինքներդ, սակայն տպավորություն է, որ բազմաթիվ ոլորտներում գրանցված արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, այլապես վարչապետը չէր մնա այսպիսի փոքր տրամաչափի ցուցանիշների հույսին։ Պատահական չէ, որ արդեն իսկ կան տեսակետներ, որ վարչապետը 2019 թվականի դեկտեմբերին չներկայացրեց իր 100 փաստը, քանի որ դրանց փաստարկվածությունը թույլ էր և անբավարար։
Եվ դրա համար էլ սպասեց, որ որոշ արդյունքներ էլ գումարվեն 2020 թվականի համար, և ինքը հնարավորություն ունենա դրանք ներկայացնել հանրության դատին։ Սակայն վարչապետի հիմնական մոտիվացիան պետք է լիներ ոչ թե ցուցանիշներ պեղելը, այլ ոլորտային արդյունքներին անդրադառնալը։
Օրինակ՝ իր դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության թվերին անդրադառնալու փոխարեն վարչապետը ճիշտ կաներ՝ անդրադարձ կատարեր Հայաստանում ընդհանուր գիտության վիճակին, երբ այդ ոլորտին պետբյուջեից ընդամենը փշրանքներ են տրամադրվում։
Փաստորեն, եթե առաջնորդվում ենք վարչապետի ներկայացրած տրամաբանությամբ, ապա նույն հաջողությամբ ցանկացած պահի կարող ենք ներկայացնել 100 փաստ և նույնիսկ ավելին, որոնք ամենևին էլ չեն նախանշում, թե տնտեսական հեղափոխությունն իրողություն է։
Ուստի հաջորդ ասուլիսի ժամանակ վարչապետը պետք է հաշվի առնի ներկայացված դիտարկումները և գրանցված արդյունքները ներկայացնելու ժամանակ շեշտը դնի փաստերի կարևորության վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: