Լրահոս

02.03.2011 09:00


ԼՂ ԱԳ նախարարն ելույթ է ունեցել ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում

2011 թ.փետրվարի 28-ին ԼեռնայինՂարաբաղի ԱԳ նախարար Գ. Պետրոսյանը ելույթով հանդեսեկավ ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS): Հանդիպմանը մասնակցում էին  ԱՄՆ հանրահայտ ռազմավարական կենտրոնների Հարավային Կովկասի և հակամարտությունների կարգավորման հարցերով առաջատար փորձագետներ և կենտրոնիաշխատակիցներ: Հանդիպման ընթացքում Գ. Պետրոսյանը հանգամանելիորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ԼՂ  հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաև ներկայացրել է տարածաշրջանում գործընթացների զարգացման հեռանկարները: Ելույթից հետո Գ. Պետրոսյանըպատասխանել է ներկաններիհարցերին:

Հարկ է նշել, ԼՂՀ ԱԳ նախարարի ելույթըհ նարավորություն տվեց ամերիկյան փորձագետներին «առաջին աղբյուրից»  ուղղակիորեն լսելու ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը:  Նախարարի ելույթը այս հեղինակավոր «think tank»-ում ինքնին խոսուն փաստ էր և ևս մեկ անգամ ցույց տվեց Ղարաբաղն անտեսելուն ուղղված ադրբեջանական ջանքերի սնակությունը:

Այս խորագրի վերջին նյութերը